Դպրոց գնալիս վրաերթի են ենթարկվել 5 հետիոտն, որոնցից 4-ը երեխաներ. մանրամասներ

Նոյեմբերի 18-ին առավոտյան դպրոց գնալիս Արցախի պողոտայում վրաերթի ենթարկված ու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված՝ 4-ամյա և 7-ամյա եղբայրները դուրս գրվեցին հիվանդանոցից: Երկուսն էլ արդեն լավ են: Տեղեկանում ենք «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ  Գևորգ Դերզյանի ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք, որ վթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էին տեղափոխվել 4 երեխաներ, որոնցից երկուսը տեղում ստացել էին ամբուլատոր բուժօգնություն և գնացել էին տուն, իսկ մյուս երկուսը մնացել էին ԲԿ-ում՝ ստացիոնար բուժում ստանալու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

4-ամյա և 7-ամյա եղբայրների մոտ ախտորոշվել էր փափուկ հյուսվածքների սալջարդ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով