Գժերի հետ կռիվ ենք տալիս արդեն 1,5 տարի, եկեք աղոթենք ,որ մենք էլ չգժվենք

Բայց ո՞նց չգժվես ,երբ կան մարդիկ որ համարում են, թե իրենք են աշխարհի կենտրոնը, որ առավոտից իրիկուն իրենց ոչնչացնելու կամ մեծարելու մասին եմ մտածում ու խոսում :Գժեր, որ հերիք չի գժեր են, համ էլ իրենց Տեր Հիսուս Քրիստոս են համարում։ Այսօր նրանցից մեկը դե ֆակտո և դե յուրե հռչակեց իրեն Տեր Հիսուս `ով ամենուր քարոզում է սեր և հանդուրժողականություն:Ուղղակի տեսակ կա, որ ցնդում ա իրավիճակից կամ հանգամանքներից :Մի քիչ կամ մի քիչից էն կողմ շատ չե՞ք վերցրել ձեր վրա, ձեր վրա հերիք չի (դուք գիժ եք), մի բան էլ մե՞ր վրա եք բարդում ծանրություն։

Հայաստանը Հանրապետություն է ու դեռ այստեղ քաղաքացիներ ու մարդիկ են ապրում, որոնք ունեն արժանապատվություն ու գիտակցություն՝ քաղաքացիական։ Մի լղոզեք ձեր գիժ երևակայությունն իրականության հետ։ Վատ էլ այն է, որ տենց գժերը կարողանում են, երբեմն-երբեմն իրենց հետևից տանել մարդկանց։ Եվ հետո ասում ենք չհիասթափվենք:Ամեն դեպքում, յուրաքանչյուր հիասթափություն իր սպին է թողնում, քանի որ դառնում ես ավելի զգոն բայց նաև չհավատացող: Ամեն հիասթափությունից հետո ավելի արագ ես «մեծանում»:Եկեք չկորցնենք մեր զգոնությունը, համախմբվենք,մտածենք ու կերտենք մեր ապագան: ## Ապագան դեռ գալու է, անցյալն անվերադարձ է, իսկ ներկան հենց այս պահն է, որ կդառնա անցյալ և միաժամանակ իրենից կծնի ապագան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գրում է Պարացելսուս ՀԿ-ի նախագահ  Նունե Ներսիսյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով