Արցախցին չի ընտրի Փաշինյանի փեշի տակ ծվարածներին. Հրանտ Մարգարյան

 

Հրանտ Մարգարյանը, ով   այսօր մասնակցում էր Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբի կազմակերպած համաժողովին, լրագրողների հետ զրույցում նշել է.որ «Այս իրավիճակից փրկությունը Արցախից է գալու:Արցախում չկա նախագահական ընտրությունների օրակարգ: Արցախում մի օրակարգ կա՝ Արցախի արժանապատվությունը վերականգնելու: Ես հավատում եմ, որ արցախցին այնքան իմաստուն է, որ ինքն իր քվեարկությամբ փրկություն կբերի հայ ժողովրդին: Նա չի ընտրի նրանց, որոնք Փաշինյանի փեշերի տակ ծվարել են, այլ կընտրի նրան, ով Արցախի արժանապատվության տերն է եւ կարող է հավասարը հավասարի հարաբերություն ստեղծել»,- ասել է Մարգարյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով