Արայիկ Հարությունյանը վաղուց էր պլանավորել «փախչել» Փարիզ.«Հրապարակ»

Քիչ առաջ Փարիզում մենք հանդիպեցինք կրթության, գիտության ու տարատեսակ այլ հարցերի նախարար Արայիկ Հարությունյանին։ «Հրապարակ»-ը վերջին օրերի «սկանդալային» նախարարին հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, որտեղ տեղի է ունենալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսը։

Հարությունյնը մեզ հետ զրույցում ասաց, որ քիչ առաջ է ժամանել Փարիզ, վաղը վերադառնալու է, իսկ Փարիզ է եկել՝  մասնակցելու նախարարական գագաթնաժողովին։ Եվ մինչ Հարությունյանը Փարիզում կոնֆերանսի է մասնակցում, այդ նույն ընթացքում Երևանում նրա հրաժարականն են պահանջում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր դիտարկմանը, թե կարո՞ղ է սա փախուստ էր իր դեմ ցույցերից, Հարությունյանն ասաց, որ այս այցը վաղուց էր պլանավորած։ Զրււցից որոշ ժամանակ անց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան ժամանեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Հարությունյանը դիմավորեց նրանց և ուղեկցեց դեպի դահլիճ։

Մանրամասն`«Հրապարակ»-ի տեսանյութում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով