«Արայիկ Հարությունյանը մեր վատագույն նախարարն է».Դավիթ Մաթևոսյան

Դավիթ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արայիկ Հարությունյանը մեր վատագույն նախարարն է: Երկու կարծիք լինել չի կարող: Նա ոչ ինտելեկտուալ առումով է կոմպետենտ, ոչ էլ ունի բավարար հեղինակության ոլորտի մասնագետների և հասարակության շրջանակներում:

Հայոց լեզու/պատմություն առարկաների հարցը այն եզակի դեպքն է, որ Հարությունյանը ճիշտ է: Պետք չէ ուսումնական ծրագրերի բովանդակությունը օրենքով կարգավորել: Բայց խնդիրն այն է, որ նա արդեն այնքան վարկաբեկված է, այնքան է կորցրել իր նկատմամբ հանրային վստահություն, որ նրա ցանկացած նախաձեռնություն հանդիպելու է լուրջ դիմադրության:

Եթե նա պետք է հրաժարական տա, ապա պետք է տա ոչ թե հայոց լեզու/պատմություն առարկաները օրենքով չպարտադրելու համար, այլ նրա համար, որ ինքն այլևս երբեք չի ունենալու լուրջ բարեփոխումներ անելու հնարավորություն: Ինտելեկտուալ առումով ի սկզբանե չուներ, այժմ չունի նաև հանրային վստահություն: Իսկ նման պայմաններում Էլ ի՞նչ իմաստ ունի նրա հետագա աշխատանքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով