Առաջին անգամ Արայիկ Հարությունյանի անունը մամուլի սկանդալային վերնագրերում գրվեց մոտ մեկ ամիս առաջ

Առաջին անգամ Արայիկ Հարությունյանի անունը մամուլի սկանդալային վերնագրերում գրվեց մոտ մեկ ամիս առաջ, երբ հայտնի դարձավ, որ կրթության ոլորտի պատասխանատուները քննարկում են Հայոց եկեղեցու պատմություն առարկան դպրոցական ծրագրից հանելու հարցը: Կրքերը թեժացան, երբ օրակարգում հայտնվեցին բուհերում հայոց լեզվի ու հայոց պատմության դասավանդումը ոչ պարտադիր դարձնելու մտադրության, հայ ծանրամարտիկի սեռափոխության մասին պատմող ֆիլմի ու հանրապետության մետրոյի մոտ սկանդալային «Հուզանք ու զանգ» ֆուտուրիաստական ներկայացման ֆինանասավորման լուրերը:
ՎԵՏՕ հասարակական շարժումը, օրինակ, այսօր աջակցություն է հայտնել Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույց անողներին, քանի որ տպավորություն ունեն, թե մի մեծ պայքար է սկսվել Հայ բառի դեմ: Այս ամենի ֆոնին հասարակությունը բավական զգայուն է դարձել, ու սկանդալները հաջորդում են իրար:
Հիմա էլ մամուլում է շրջում հակաեկեղեցական վարքի օրինակ: Խումբ կա քաղաքում, որ պատարագի ժամին մտնում է եկեղեցիներ ու կոնֆլիկտ հրահրում: Սուրբ Աստվածամայր ու Սուրբ Աննա եկեղեցիների հովիվը՝ Տեր Զենոնը, Հայլուրին պատմել է, որ իր վրա անգամ թքել են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով