Աշտարակի և Թալինի տարածաշրջաններում, Վայք քաղաքում և Արենի-Եղեգնաձոր ավտոճանապարհին մառախուղ է

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արագածոտնի մարզի Աշտարակի և Թալինի տարածաշրջաններում, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում և Արենի-Եղեգնաձոր ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով