Աշխատանքից ազատվել է Պրոբացիոն ծառայության պետը. նոր հավակնորդների անուններ են շրջանառվում.168.am

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պրոբացիոն ծառայության պետի պաշտոնից ազատվել է Արսեն Նավասարդյանը։ Իշխանամերձ շրջանակներից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այդ պաշտոնի հավակնորդները երկուսն են` ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ու Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանը։

168.am-ի տեղեկություններով՝ Արդարադատության նախարարության համակրանքը, սակայն, Գևորգ Սիմոնյանի կողմն է, ով համակարգում բավականին բանիմաց ու ոլորտին տիրապետող ՔԿ ծառայողի համբավ ունի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով