«Անցան տարիներ և իրադարցություներ, մեզանից շատերը աշխարի տարբեր երկրներում իրարից լուր չունենալով հանդերց նույն ճանապարներով անցանք …..».Շահե Աճեմեան

Արցախյան ազատամարտի սփյուռքահայ ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար Շահե Աճեմեանը ֆեյսուքյան իր էջում գրում է

1978թ. Բէյրութ` Լիբանանի քաղաքացիական պատերազմի օրերին, ՀՅԴ Նիկոլ Աղբալյան կենտրոնի երիտասարդներով զինված հսկում էինք հայկական թաղամասերը` հայ ընտանիքների ֆիզիքական ապահովությունը և հայ առևտրականների հաստատություները:

Մեր ավագ ընկեր` Կ.Հ -ն.մի անծանոթ երիտասարդի հետ մոտեցավ մեզ և ներկայացրեց անծանոթին` Մոնթէ: Մի Ամերիկահայ ով լավ հայերենին չեր տիրապետում , սակայն պատմում եր ինչպես և ինչու հասել էր Լիբանան: Պատմեց թէ մի անքամ երբ Իսպանիայում մի ծովափնյա փոքրիկ բնակավայրում երբ ձկնորսների ուրկանի մէջ մի հին կճուժ հայտնաբերվելուց ոնց էին տեղացիները ուրախացել և հպարտացել ու ամբողջ գյուղը տոնական մթնոլորտի վերածվել, մի հին կճուճի համար, ինչի պատճարով իր մէջ էլ ավելի հայի ինքնությունը և հայրենիք մը ունենալու ինչպէս նաև Հայության և հայաստանի համար գործելու զգացմունքները արդնացրեց:

Իմանալով, որ Լիբանանի հայությունը վտանգված է, որպեսզի նորից եղեռն չկրկնվի ես ուզեցի միանալ ձեզ` հայության պաշտպանության գործին: Այդպէս ունեցանք մի նոր զինակից ընկեր:Մոնթեն պարզ հասարակ մի երիտասարդ էր և ընկերասեր բոլորը սիրեցին ընդունեցին և ճանաչեցին : Լավ հայերեն չտիրապետող Մոնթէին հանկարծ տեսա հայերեն թերթ կարդալուց և զարմացած հարցրեցի. – Մոնթէ արդեն հայերեն ես կարդում՞  նայեց ինձ ու ասեց. -Ամեն մեկ տառին, մեկ վարկյան նայեցա, մտքիս մեջ պահեցա,հիմա հեգելով կարդամ կոր ……. :

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անցան տարիներ և իրադարցություներ, մեզանից շատերը աշխարի տարբեր երկրներում իրարից լուր չունենալով հանդերց նույն ճանապարներով անցանք ….. մինջև, որ նորից հանդիպեցինք, բայց այս անքամ հայրենի հողում `Արցախի ազատագրության համար պայքարին …. մնացածը մի ուրիշ օր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով