Անինքնասերի տվայտանքները

 

Թեեւ Իմ Քայլը հուժկու ապտակ հասցրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝
 տապալելով Աննա Կարապետյանի աղմկահարույց նախագիծը, որով առաջարկում էր Անվտանգության խորհրդի նիստերին ԱԺ նախագահի մասնակցության ապահովում, սակայն Արարատ Միրզոյանը կատարվածը համառորեն փորձում է բարդել ընդդիմադիր գործընկերների վրա ու վստահեցնել, որ ողբերգություն տեղի չի ունեցել ու թիմի հետ էլ ինքը հաշտ է ու համերաշխ։

Երկու օր առաջ խորհրդարանում տեղի ունեցած խայտառակությունից հետո, երբ Իմ Քայլի պատգամավորները կազմակերպած «ուշացել» էին նիստերից, մնացել խցանման մեջ, Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում մեծ ճիգեր գործադրելով ուզում էր հավատացնել, թե իրենք նախապես չեն պլանավորել ամեն գնով անցկացնել նախագիծը: «Եթե այնպես լիներ, որ ուզենայինք ամեն գնով ընդունել, մենք կարող էինք գործուղում մեկնող գործընկերներին խնդրել նամակով տեղեկացնել իրենց «կողմ» քվեարկության մասին, ունեինք նաեւ բացականեր, կարող էինք հորդորել, որ չբացակայեն»,- պարզաբանում էր նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Բայց մի բան է ասելը, մի բան իրականությունը, իսկ իրականությունն այն էր, որ Արարատ Միրզոյանը շոկի մեջ էր հայտնվել քվեարկությունից հետո ու իր առանձնասենյակ հաշիվ մաքրելու էր կանչել Հակոբ Սիմիդյանին ու Սիփան Փաշինյանին: «Իմ աշխատասենյակում պարբերաբար պատգամավորներ լինում են, անկեղծ ասած, գրեթե մենակ չեմ լինում, անընդհատ շատ տարբեր պատգամավորների հետ քննարկում եմ ունենում, այստեղ ֆորսմաժոր չկա, ժողովուրդ ջան: Ապրենք՝ կտեսնենք»,- վերջին ճիգերով արդարացնող տվայտանքներն էր ներկայացնում ինքնասիրության նշույլից զրկված ԱԺ նախագահը;

«Մենք ջանք չենք գործադրել, որ ասենք՝ վայ, այսպիսի օրենք է պետք, պետք է անպայման գալ: Հերթական օրենքի նախագիծն է, որը մարդիկ լսել են հիմնական զեկուցողի շուրթերից, հնարավորություն են ունեցել հանձնաժողովում քննարկել, վերջում որոշել են ոնց քվեարկել»,- փորձում էր մեղքը բարդել ԲՀԿ-ի վրա, որը հանձնաժողովում կողմ էր քվեարկել, բայց նիստերին՝ դեմ, հավանաբար այն պատճառով, որ մեկ օր առաջ իմքայլականները կազմակերպված արշավ սկսեցին Գեւորգ Պետրոսյանի եւ ԲՀԿ-ի դեմ հայտնի նախագծի պատճառով։ Եթե ընդունենք, որ Արարատ Միրզոյանը իսկապես անկեղծ է եւ ոչ մի ջանք էլ չեն գործադրել վարկածը, ապա գործ կունենանք քաղաքական տհասության հետ։ Ինչպես կարող է մի կուսակցություն սահմանադրական օրենք բերել օրակարգ, բայց չմտածել դրա քվեարկության մասին։ Ինչ էլ քաշեն, բոլոր դեպքերում մի պուճուր տրամաբանության դեպքում ցանկացած ոք հաշվի կառներ ու կապահովագրեր իրեն նման իրավիճակներից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով