Այ պոպուլիստ, Քոչարյանն ու Սարգսյանը Արցախ են ազատագրել ու այդ 7 շրջանները, որոնց մասին դու տվայտվում ես, նաեւ իրենց առաջնորդությամբ է ազատագրվել.Էդուարդ Շարմազանով

Ալիեւին «կիրթ եւ նորմալ» որակող Նիկոլը, ով մատը մատին չի տվել համազգային կարեւորագույն որեւէ օրակարգում, բացի քանդելուց, հասել է այնտեղ, որ Արցախի հերոսներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին հայտարարում է «Մեղրին հանձնողներ»:

Այ պոպուլիստ, Քոչարյանն ու Սարգսյանը Արցախ են ազատագրել ու այդ 7 շրջանները, որոնց մասին դու տվայտվում ես, նաեւ իրենց առաջնորդությամբ է ազատագրվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշիր, Քոչարյանը, սպարապետ Վազգենն ու Սերժ Սարգսյանը մերժեցին եւ դեն նետեցին քո քաղաքական կնքահոր պարտվողական թեզն Արցախի հարցում: Հերիք է ստես: Ամեն ինչի պատասխանը տրվելու է:

Վերելակներում սիրախաղերի եւ ադրբեջանական ժողովրդին ռեւերանսներ անելու փոխարեն վերջապես սթափվիր:

Նա, ով Արցախի հերոսներին կվարկաբեկի, ունի մեկ հանգրվան՝ պատմության աղբանոցը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Էդուարդ Շարմազանովի ֆյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով