«ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար».Վահան Բաբայան

 

Այս հանդիպումով փշրվեց նիկոլական արևմտամետ գործիչների վերջին հույսը:
Կոտրվեց թավշյա ամերիկամետության միֆը և վերահաստատվեց մի պարզ ճշմարտություն,որ Սերժ Սարգսյանը նույն

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սերժ Սարգսյանն է`անկախ նրանից,որ ինքը չի այս պահին երկրի ղեկին,բայց նա մնում է անհասանելի քաղաքական մեծություն,թե ներքին,թե արտաքին քաղաքական հարցերում:
Հայաստանը իշխանազավթումից հետո չունի կանխատեսելի զարգացումների օրակարգ,սպասումները խիստ բացասական են,այդ թվում ԱՄՆ կողմից:

Չկա վստահություն,որ թավշյա վիրուսը կարող է ապահովել խաղաղություն և ժողովրդավարություն:
Նրանք իրենց ատելության քարոզներով,հասարակության պառակտումներով և ժողովրդավարական հիմնարար նորմերի խախտումներով են զբաղված միայն պոպուլիզմի կայացումն է դարձել,որպես պետության հիմնարար ձեռքբերում:

Նախկին Նախագահը բնական է,որ ոչ միայն մտահոգ է ստեղծված ծանր վիճակով,այլ նաև վստահ եմ ունի ասելիք և ունի իր լուծումները,թե Արցախի,թե Հայաստանի ապագայի գերկարևոր հարցերում,ինչը անկասկած կառավարական դաչաների պատի գույներից կարևոր է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ   Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով