ԱԺ-ում 1 միլիոն 9 հարյուր հազար դոլարի պարգեւավճար են բաժանել. 10 ամսում 14 անգամ պարգեւատրվել են

irakanum.am-ը գրում է

Նախարարների աշխատավարձերի-պարգեւավճարներ գաղտնի բարձրացման սկանդալից հետո հիմա էլ Ազգային ժողովի պատգամավորներն էն աստղաբաշխական թվերով պարգեւավճարներ ստանում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետհեղափոխական թիմը, որը իշխանության եկավ կեղծիքն ու անարդարությունը մերժելով ԱԺ պատգամավորներին եւ ԱԺ աշխատակազմին հունվարից մինչեւ նոյեմբեր 14 անգամ պարգեւավճար է տվել:

Այստեղ հարց է առաջանում, երբ տարին ունի 12 ամիս եւ մինչ նոյեմբեր ներառում է 10 ամիս, ինչպես է ստավցել, ոչ պարգեւավճար են ստացել 14 անգամ:

Ստացվում է, որ եղել են ամիսներ, որ պատգամավորներին եւ աշխատակազմին մի քանի անգամ են պարգեւավճար տվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս մասին irakanum.am-ը տեղեկանում է Ազգային ժողովի աշխատակազմից ստացված գրավոր հարցման պատասխանից: Կառույցից մեր հարցին ի պատասխան նշել են, որ այս ժամանակահատվածում տրված 14 պարգեւավճարների ընդհանուր գումարը կազմել է 909 մլն դրամ: Սա համարժեք է 1,9 միլիոն դոլար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով