Տկար միջակությունները դարձել են որոշումների ընդունման գործընթացի կրողներ

Մերօրյա Հայաստանի ողբերգությունը դիլետանտության ինստիտուցիոնալացումն է, երբ տկար միջակությունները դարձել են որոշումների ընդունման գործընթացի կրողներ: Արդյունքում որոշումների ընդունման գործընթացը դադարել է ենթարկվել մասնագիտական դիտարկման, ամեն բան կառուցվում է պարզամիտ ու չպատճառաբանված մտահանգումների վրա:

Այսպես, վարչապետը հայտարարում է, թե անգլիական բուհերում անգլերնի չդասավանդումը չի խանգրում, որպեսզի այդ երկիրը լինի հզորագույնների շարքում, հետևաբար արդարացված է հայերենի չդասավանդումը հայաստանյան բուհերում: Սա հենց վերը նշված դիլետանտության ու պարզամիտ մտահանգումների վառ արտացոլումն է: Ինչու՞: Որովհետև բուհական հայերենը դա ոչ թե այբբենարանի ուսումնասիրումն է, այլ խոսքի մշակույթի զարգացումը: Իհարկե խոսքի մշակույթ ասվածը դժվար է ըմբռնելի դարձնել մեկին, ով ուղիղ եթերում կարող է կոչ անել մարդանց փռել ասֆալտներին, ծեփել պատերին, բալանդա կերցնել, բաբչա հագցնել ու բորդյուրների տակով մասկիրովկա արած ինչ-որ տեղ ուղարել, պինցետով պետական առավարման համակարգում ինչ-որ գործողություններ իրաանացնել, ում համար ՍԴ-ն սեփականաշնորհված բուտկա է, դատավորները վնգստում են և այդպես շարունակ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով