Սրբապղծություն Կոտայքի մարզում

Загрузка...

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, առավոտվանից shamshyan.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մեծ թվով քաղաքացիներից, ովքեր տարակուսած հայտնում են, որ, այցելելով Կոտայքի մարզի Գետարգել եկեղեցի, եկեղեցու հարակից տարածքում՝ ձորակի մեջ, հայտնաբերել են ժամանակին եկեղեցում եղած սրբապատկերները, աստվածաշնչեր, Հիսուսի նկարով խաչեր և այլ սրբություն համարվող պարագաներ՝ անմխիթար վիճակում դրսում թափված:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգող քաղաքացիներն ասում էին, որ իրենք գրեթե ամեն շաբաթ այցելում են նշված եկեղեցիներ, որտեղ մոմավառությամբ են զբաղվում և միշտ այդ պարագաները տեսել են եկեղեցու ներսում:

Թե ով և ինչ պայմաններում է այդ քայլին դիմել, դա արդեն պարզելու են ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, քանի որ կատարվածի մասին տեղեկացվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը, ում հանձնարարականով ոստիկանները ժամանում են նշված վայր: Մինչ եկեղեցու այցելուները քննարկում էին այդ հարցը, Mercedes մակնիշի ավտոմեքենայով մի տղամարդ ու մի կին այցելեցին նշված վայր և տղամարդը հայտնեց, որ այդ ամենը իրենք են արել՝ քահանայի հանձնարարականով, քանի որ քահանայի ասելով՝ այդ ամենը «բռակ բաներ են»:

Տղամարդու հետ եկած կինն էլ քթի տակ անհոդաբաշխ ու անհասկանալի բառեր էր հայտնում այն քաղաքացիների հասցեին, ովքեր մտահոգվել ու ահազանգել էին: Տղամարդը նաև ասում էր, որ իրենք ոչ թե թափել են այլ «ակուռատնի» այդ ամենը եկեղեցուց դուրս են բերել ու դասավորել ձորում: Սակայն անզեն աչքով էլ երևում է, որ այդ տղամարդու ասածը իրականությանը չի համապատասխանում. ոչ մի դասավորում չի եղել, պարզապես այդ պարագաները եկեղեցուց դուրս են բերել և անփույթ լցրել ձորում:

Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Կորյուն Չոբանյանի գլխավորությամբ, ովքեր փորձում են պարզել հանգամանքները:

Մանրամասն ` shamshyan.com-ի տեսանյութում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...