Ստամբուլյան կոնվենցիայի առեղծվածը

Загрузка...

Երեկ ԵԽ երևանյան գրասենյակի առջև անց է կացվել ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ պիկետ: Կոնվենցիայի վավերացման դեմ հասարակական պայքարը տևում է արդեն մի քանի ամիս շարունակ:

Պայքարի առանցք են հանդիսանում Կոնվենցիայի մի շարք դրույթներ, որոնք ակնհայտորեն հակասում են մեր ազգային ինքնության հիմնական պատկերացումներին և այդպիսով առաջացնում են հասարակական ցասում: Իշխանությունների թողտվությամբ, կամ դիտավորությամբ մեր հայրենիքում ծավալվող հարակից հակապետական և ապազգային գործընթացների ֆոնի վրա այս փաստաթղթի վավերացման վերաբերյալ նույն իշխանությունների համառությունը առաջացնում է մի շարք հարցեր:

Մասնավորապես, շատ անհանգստացնող է այն վերաբերմունքը, որը ժողովրդի ծառաները դրսևորում են ժողովրդի նկատմամբ: Լսելով իշխանական թևի զանազան պատգամավորների և ներկայացուցիչների բոցաշունչ քարոզչական ելույթները Կոնվենցիան վավերացնելու օգտին, համոզվել եմ, որ նրանք՝ բոլորն անխըտիր, հասարակությանը վերաբերվում են որպես մանկահասակ երեխայի, որի փոխարեն իրենք՝ ժողովրդի ժառաները, պիտի ճակատագրական որոշումներ կայացնեն, քանի որ ավելի լավ գիտեն, թե որն է ճիշտ, իսկ որը՝ սխալ:

Սա անընդունելի պահվածք է, քանի որ դուք՝ հարգելի պատգամավորներ և գործադիրի ներկայացուցիչներ, ընդամենը ժողովրդի ծառաներ եք, դուք պիտի ծառայեք ժողովրդի շահերը պաշտպանելու համար, այլ ոչ թե ձեզ ավելի բարձր դասեք ձեզ ընտրողներից: Այնպես որ, դուք մեզանից լավ չեք կարող իմանալ, թե ինչն է ավելի լավ մեր համար:

Հիմա վերադառնանք բուն թեմային՝ ստամբուլյան կոնվենցիային:

Իրավական կողմը կթողնեմ իրավաբաններին և իրավագետներին՝ նրանք բազմիցս հանդես են եկել հայտարարություններով և բոլոր հետաքրքրվողներին արդեն պարզ են այն ստորջրյա որոգայթները, որոնք պարունակում է այդ փաստաթութղը և, առավելապես, դրան կից հրապարակված Բացատրական զեկույցը: Իրավական ասպեկտը պարզ է՝ 1. Հայաստանում առկա ընտանեկան բռնության և կականց դեմ բռնության հետ կապված խնդիրներին հնարավոր է ամբղջական լուծում տալ գոյություն ունեցող օրենսդրության շրջանակներում 2. Կոնվենցիան վավերացրած երկրներում չի գրանցվել որևէ առտառոց դրական տեղաշարժ ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության դեպքերի քաղակի և հաճախականության կրճատման առումով:

Ավելին, կոնվենցիայի վավերացումը ճանապարհ կհարթի յուվենալ արդարադատության ներդրման համար, ինչը կրկին անընդունելի կլինի մեր հասարակության համար: Սակայն այս հարցը բազմակողմանի է: Մասնավորապես ուշագրավ է այն, որ ՀՀ օրենսդիրը նախօրեին ունեցել է գաղտնի հանդիպում ԵԽԽՎ պատվիրակության հետ: Հետաքրքրական է, որ հայկական կողմը սկզբից փորձեց ներկայացնել այնպես, թե իբր ԵԽԽՎ պատվիրակության պահանջով է հանդիպումը գաղտնի եղել, սակայն այնուհետև պարզ դարձավ որ եղել է ճիշտ հակառակը՝ հայկական կողմն է պահանջել գաղտնի հանդիպում: Սա անհանգստացնող է: Հարցի հաջորդ կողմը, որը ոչ պակաս անհանգստացնող է՝ այն համառությունն է, որով ներկա իշխանությունները, հաշվի չառնելով հասարակության շրջանում առկա հիմնավորված և օրինաչափ բացասական վերաբերմունքը, այնուամենայնիվ ցանկանում է ամեն գնով վավերացնել կոնվենցիան:

Փորձը ցույց է տալիս, որ երբ կա իշխանության այսպիսի վարքագիծ, ուրեմն վարագույրի հետևում կան նաև թաքնված հարակից շահեր: Փաստորեն, ՀՀ ներկա իշխանությունները, ԱԺ-ում մեծամասնություն ունենալու պարագայում և ցանկացած փաստաթուղթ առանց խոչընդոտի վավերացնելու ակնհայտ հնարավորությամբ, այնուամենայնիվ օգտագործում է ժողովրդական բողոքի ալիքը որպես վավերացումը իր համար շահեկան խաղաթուղթ դարձնելու հնարավորություն:

Հասկանո՞ւմ էք, ինչ է կատարվում: Իմ և ձեր դեմ լինելը մի խումբ ուրախ տղաները և աղջիկները դարձնում են իրենց համար ԵԽԽՎ-ի հետ «բազառ անելու» գործիք: Ինձ, որպես հասարակ քաղաքացու, հետաքրքիր է հետևյալը՝ ի՞նչ են ուզում պոկեն ԵԽԽՎ-ից մեր ժողովրդի ծառաները Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու դիմաց: Կրկին հստակեցնեմ՝ իշխող կուսակցության խմբակցությունը ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն է կազմում, ուստի իրենք առանց որևէ խոչընդոտի կարող էին վավերացնել այս կոնվենցիան առհամարհելով ընդդիմության կարծիքը: Սակայն նրանք ընտրեցին այլ ճանապարհ՝ ցանկանալով հասարակության բողոքը իրենց համար լրացուցիչ ազդեցության լծակ դարձնել: Այս մեղմ ասած անբարոյական վարքագիծը ունի շատ պարզ բացատրություն՝ ներկա իշխանությունները քաջ գիտակցում են, որ իրենց փառքի 3 վայրկյանը շատ արագ ավարտվելու են ոչ հեռավոր ապագայում, և, ուստի, ցանկանում են իրենց համար պոկել հնարավորինս շատ կարճատև պրոեկտներ, որոնց ֆինանսավորման զգալի մասը կկարողանան շատ հարմար տեղավորել իրենց գրպաններում: Սա, իհարկե, պատճառներից մեկն է: Կասկած չունեմ, որ սեղանին են դրված նաև ՍԴ-ի նախագահի պաշտոնից հեռացման խնդրահարույց հարցը, Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցը, Արցախի հարցը և այլ կարևոր հարցեր: Իսկ ԵԽԽՎ-ի պատվիրակությունը պարզապես կատարում է իր աշխատանքը:

Պատվիրակության կազմում սովորական մահկանացուներ են, որոնք պարզապես կատարում են իրենց առաքելությունը, այն է՝ կրճատել կոնվենցիան ստորագրած և չվավերացված պետությունների ցուցակը ողջամիտ գնով: Հիշեցնեմ, որ Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող 47 պետությունից՝ — 34 պետություն է ստորագրել և վավերացրել կոնվենցիան․ — 11 պետություն ստորագրել է, սակայն չի վավերացրել կոնվենցիան, այդ թվում՝ Հայաստանը, Բուլղարիան, Չեխիան, Հունգարիան, Լատվիան, Լիխտենշեյնը, Լիտվիան, Մոլդովան, Սլովակիան, Ուկրանիան, Մեծ Բրիտանիան․ — 2 պետություն չեն ստորագրել և չեն վավերացրել կոնվենցիան (Ռուսաստանը և Ադրբեջանը): Այսպիսով, ունենք այն, ինչ ունենք: Կեղծ օրակարգով իշխանության եկած ոչ պրոֆեսիոնալ անձանց խումբ, որը հասկանում է, որ իր ապագա բարեկեցությունը իր ձեռքում է, բայց գործել է պետք այսօր կամ երբեք, իսկ իրենցից հետո ամեն ինչ թող գլորվի գրողի ծոցը – սա մի կողմից:

Իսկ մյուս կողմից՝ խաբված ժողովուրդ, որին խոստացել են նույն բարեկեցությունը, բայց դրա փոխարենը հրամցնում են Ստամբուլյան կոնվենցիա:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...