Սուպեր մամայի սուպեր «Կամազները» և լֆիկական «Օսվենցիմը».7or.am

Загрузка...

7or.am-ը գրում է

Երևանի քաղաքապետը, նույն ինքը՝ Կարգին Հայկոն, նույն ինքը՝ Սուպեր մաման բռնվել է «գործի» վրա։ «Կամազների՛» «գործի»։ Սկզբում ուզում էին ֆռռացնել, բայց հետո, երբ ամեն ինչ ջրի երես դուրս եկավ, ստիպված խոստովանեցին, որ «նվիրատվություններ» կան։

Թափանցիկ, կոռուպցիայից զերծ ու հաշվետու աշխատանք խոստացած Նիկոլ Փաշինյանն ու իր դրածո Հայկ Մարությանը, պարզվում է, նախկին օլիգարխ Սամվել Ալեքսանյանից (ինքն այժմ հեղափոխական սեփականատեր է հռչակվել) ու էլի մի քանիսից գիշերը, մթության քողի տակ «Կամազներ» ու այլ բաներ են վերցրել։

Ու թեև Սուպեր մաման պնդում է, որ դա նվիրատվություն է, բայց ակնհայտ է, որ գործ ունենք պարզունակ կոռուպցիայի հետ։ Քանի՞ չորքոտանի կա Հայաստանում, ով կհավատա, որ շինարարություն անողներն ու մյուսները հենց այնպես «Կամազ» են նվիրել քաղաքապետարանին։

Ըստ ամենայնի՝ մենք գործ ունենք ««Կամազներ»՝ լավ աչքով նայելու կամ քաղաքաշինական նորմերի հերն անիծելով՝ շինթույլտվություն տալու» հետ։ Եվ սա միայն «գործի» երևացող կողմն է։ Չերևացողի մասով պարզ կդառնա քաղաքական փոփոխություններից ու իրավական «հերձումից» հետո։

Պարզ է, որ նմանատիպ «գործերն» արվում են Նիկոլ Փաշինյանի իմացությամբ, ավելի ճիշտ՝ հանձնարարությամբ և անձնական վերահսկողությամբ։ Այն Նիկոլի, ով մի ժամանակ խոսում էր Մալաթիա–Սեբաստիա համայնքը լֆիկական «Օսվենցիմից» ազատագրելու անհրաժեշտության մասին։ «Օսվենցիմը» հեղափոխությունից հետո մնացել է իր տեղում։ Տարբերությունն այն է, որ Նիկոլի ու Լֆիկի հարաբերությունները դարձել են շաքարային ու կամազային՝ չնայած այն հանգամանքին, որ Լֆիկն անձամբ էր քացով խփում «թավշյա» օրերին փողոց փակող հպարտ քաղաքացիներին։

«Թավշյա» տղաներն ու աղջիկները սրբադասել են Լֆիկին՝ նրան ներառելով մեր օրերի Հիսուս ներկայացող Նիկոլի առաքյալների շարքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...