Սերժ Սարգսյանի շնորհիվ է, որ հեղափոխությունը եղել է անարյուն ու թավշյա. քաղաքագետ

Սերժ Սարգսյանը Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարում ասել է այն, ինչը այդ պահին  կարևոր էր ԵԺԿ-ի համար։

armdaily.am-ին հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահի երեկվա ելույթին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ԵժԿ-ն Եվրոպայի խորհրդի  խոշորագույն ֆրակցիան է,  Հայաստանը՝  Եվրոպայի խորհրդի անդամ։ Հայաստանը եվրոպայի խորհրդի առաջ ունի պարտավորություններ կապված մարդու իրավունքների, ժողովրդավարության, դատարանների անկախության հետ և Սերժ սարգսյանը հենց այդ հարցերն է բարձրացրել։ Սրան գումարած նաև այն, որ Եվրոպան իր լուրջ դերակատարությունն ունի Արցախի և Հայաստանի անվտանգության հարցերում։ Կարծում եմ՝ շատ համարժեք ելույթ էր»,-նշեց Ենոքյանը։

Հարցին արդյոք ՀՀ 3-րդ նախագահը միջազգային հարթակից կոշտ գնահատական չտվեց Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը, քաղաքագետը պատասխանեց.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Չեմ կարծում, որ կոշտ էր, նորմալ գնահատական է տվել։ Նիկոլ Փաշինյանը անընդհատ  հայտարարում է, որ անգամ մեկ մարդու մատից արյուն չի եկել։ Պետք է հասկանանք, որ դա Փաշինյանի շնորհքը չէր։ Որովհետև եթե ուժ կիրառվեր, դրա լեգիտիմ իրավունք պետությունը ուներ, իսկ պետության ղեկավարն այդ ժամանակ Սերժ Սարգսյանն էր, ով  ուժ չի կիրառել և նրա շնորհիվ է այդ հեղափոխությունը եղել անարյուն և թավշյա»։

Հիշեցնենք, որ երեկ Զագրեբում ԵԺԿ համագումարի ժամանակ անդրադարձել էր Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանն, ասելով, որ հեղափոխության անվան տակ իշխանության եկածները որևէ հեղափոխական բեկում չեն մտցրել։

armdaily.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով