«Սա սովորական պոպուլիստական խանդ է, քանի որ տարիներ շարունակ բամբասելը նրա մենաշնորհն է եղել».Մարգարիտ Եսայան

Ինչո՞ւ է Նիկոլին թվում, թե իրենց բամբասում են, ինչու բամբասեն, կամ՝ ինչից բամբասեն, երբ ինքն է իր լայվերով իր դեմ աշխատում, անձամբ իր մասին, իր ընտանիքի շուրջ բանը ինքն է բասրում, ինչ կարիք կա, որ ուրիշները թանկագին ժամանակը դրա վրա ծախսեն։

Դե, կարծում եմ սա սովորական պոպուլիստական խանդ է, քանի որ տարիներ շարունակ բամբասելը նրա մենաշնորհն է եղել, գրեթե շաքարի մենաշնորհի չափ եկամտաբեր։ Տարիներ շարունակ ինքն է եղել ուրիշների հասցեին թիվ մեկ բամբասողը, կեղծ լուրեր տարածողը, հասարակությանը մանիպուլացնողը,հիմա, ի՞նչ, փորձում է իր արշինով այլոց չա՞փել, կամ, այդ ինչ բառապաշար է, ինչ ինքնագոհություն, իբր լավ բան է արել հիմա էլ լայվ մտած ցույց է տալիս հարկատուների հաշվին միլիոններով վերանորոգված կեցավայրն ու եղեւնիները։ Նախագահականի զուգարանակոնքերի ականջը կանչի։ Էդ գումարով մի քանի բնակարան գնեիր, տայիր անօթեւններին, եթե էդքան լավ Նիկոլ ես։

Հիշո՞ւմ եք , ինքն էր ասում, թե իբր փորձում են իրենց ընտանիքից գյորմամիշի կերպար ստեղծել, ինչ կարիք կար ստեղծել, երբ այդպես էլ կա, գյորմամիշությունը էլ պոզով-պոչով հո չի լինում։ Կամ էլ, այդքան բաց ես հասարակության առաջ, ինչու ես գաղտնի որոշումներով աշխատավարձերը բարձրացնում, ընդ որում, նրանցը, ովքեր եթե կողքիցդ թռնեն, լրիվ մերկ կմնաս, եթե սա պետական մակարդակով կաշառք չէ, ուրեմն, անունն ինչ է։ Հա, իսկ կառավարական ամառանոցի արջերը էդ կարգի մասկի-շոուների սովոր չեն, մի օր քեզ մաշենկայի տեղը չդնեն հանկարծ եւ պարտադրեն կարկանդակ թխել

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Հայաստանին պոկում են Մոսկվայից

06.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն ազատման դիմում է ներկայացրել

07.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով