Պարտության հակառակ կողմը («լայվի» մեկ այլ սցենար)

 

Իտալիայի ֆուտբոլի հավաքականի հետ հանդիպումը հերթական անգամ ցույց է տալիս մեր թավշյա, ոչ բռնի ու ժողովրդական հեղափոխության հաղթանակը։

9։1–ը աննախադեպ է նորանկախ Հայաստանի ֆուտբոլային պատմության մեջ։

Սա մյուս 100 փաստերից մեկն է, որը մենք կյանքի ենք կոչում։

Մենք խոստացել էինք դիտարժան ու գոլառատ ֆուտբոլ ապահովել մեր հպարտ քաղաքացիների համար։ Մեր խոստումը կատարված է։ Մենք ականատեսը դարձանք 10 գոլի։ Ու կապ չունի, թե ովքեր են դրանք խփել։ Մենք խաղաղասեր ենք ու չարժեր, որ մեր ֆուտբոլիստները տանջվեին հանուն ոչնչնի։

Տեղի ունեցածը բավարարում էր բոլոր կողմերին՝ և՛ իտալացիներին, որոնք ընդամենը 9 գոլ խփեցին, և՛ մեզ, քանզի մի ամբողջ գնդակ ուղարկեցինք իտալացիների անառիկ համարվող դարպասը։

Հակահեղափոխականները հայտարարում են, որ սա խայտառակություն է, բայց դա իրենց ջղաձգությունն է։ Նրանք չեն տեսնում, թե ինչ փոփոխություններ կան նոր Հայաստանում։ Ե՞րբ էինք մենք 10 գոլ տեսել մեկ խաղի ընթացքում։ Երբե՛ք։ Դե թող հանգիստ նստեն տեղները։

Նախկինի վերադարձ չի լինելու։ Ճղճիմ 1։0 կամ նմանատիպ այլ հաշիվներով խաղեր այլևս չեն լինելու։

9։1–ը հաղթանակ էր։ Խորովածի բույրով լցված հաղթանակ։

Եվ ուրեմն, կեցցենք մենք, որ դեռ կարողանում ենք հպարտ քաղաքացուն ֆռռացնել, կեցցե՛ հպարտ քաղաքացին, որը շարունակում է հավատալ ինձ, կեցցե՛ն մեր ֆուտբոլիստները, որոնք մեզ ուրախություն են պարգևում, կեցցեն մեր երեխաները, որոնք ապրում են ազատ, երջանիկ ու նոր վերանորոգված բնակարանում։

Անդրանիկ Թևանյանի  ֆեյսբուքյան էջից

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով