Որոշ պատգամավորներ, այդ թվում Փաշինյանը, ժողովրդին ոստիկանների «կոտորածից» «փրկում» էին միայն արտասահմանյան լրատվամիջոցների ներկայության դեպքում. Մալյան

«ՎԵՏՕ» շարժման առաջնորդ Նարեկ Մալյանը Aysor.am-ի խնդրանքով անդրադարձել է ֆեյսբուքյան օգտատարերից մեկի հրապարակմանը, որում Դավիթ Աթայանը հրապարակել է 2015 թվականին «էլեկտրիկ Երևան» շարժման կադրերից ու հարցադրում արել, թե ինչո՞ւ էր այն ժամանակ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը լռում, երբ ոստիկանապետը հետաքրքրվում էր, թե ու՞ր է կենդանի պատը և չե՞ն վախենում, որ ոստիկանները կկոտորեն ակցիայի մասակիցներին:

«Տեսանյութն ինձ շատ հետաքրքիր հիշողություններ պարգևեց: Այն շատ հետաքրքիր պատմություն ունի. «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ մի խումբ պատգամավորներ եկել էին կանգնել էին ցուցարարների և ոստիկանների արանքում, նաև «մտավորականներ», «մշակույթի գործիչներ», ովքեր իրենց «կենդանի պատ» էին կոչում և հայտարարել էին, որ իրենք պահում էին ոստիկաններին, որ նրանք չկոտորեն ժողովրդին: Նրանց մեջ էր նաև այդ ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Դրա նախորդ գիշերն այնտեղ շատ թեժ անցավ՝ պատգամավորները գոռում, ճվում էին, որ հանկարծ ոստիկանները չկոտորեն ժողովրդին, շատ լուրջ հարցազրույցներ էին տալիս և այլն, ու հաջորդ առավոտյան, երբ այցելեցինք Բաղրամյան պողոտա՝ ցույցի վայր, ոչ մեկ չկար, բացարձակ որևիցե կենդանի պատ չկար, ժողվորդին ոչ մեկ չէր կոտորում, ամեն ինչ հանգիստ էր», – պատմեց Նարեկ Մալյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կարող եք լսել, որ տեսանյութի մեջ անգամ ծիտիկների ծլվլոցը կա և ոստիկանապետը հարցրեց՝ «կենդանի պատն ո՞ւր է», ես էլ պատասխանեցի, որ արտասահմանյան լրատվամիջոցները գնացել են, էլ անելիք չունեն: Ամբողջ աժիոտաժը արտասահմանյան լրատվամիջոցների համար էր», – ասաց Մալյանը:

Վերջինս պնդում է՝ նման գործելաոճը բնութագրական էր այդ տարիներին տեղի ունեցող իրադարձություններին, երբ բոլոր նմանատիպ միջոցառումներն իրականացվում էին արտասահմանյան լրատվամիջոցների համար:

«Այս տեսանյութը վկայում է այդ մասին՝ երբ չկային արտասահմանյան լրատվամիջոցները, իմաստ չկար կանգնել և «փրկել» ժողովրդին ոստիկանների կոտորելուց, իսկ այնտեղ ոչ մեկ ոչ մեկին ո՛չ կոտորել է, ո՛չ էլ կոտորելու խնդիր է եղել: Այդ կենդանի պատը այն անջրպետն էր, որը խրվում էր ժողովրդի ու ոստիկանության մեջ այն տարիներից սկսած: Մարդիկ էին, որ իբր կանգնում էին փրկելու ժողովրդին ոստիկանության «կոտորածներից»», – հավելեց Մալյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Aysor.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով