Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արցախի ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը և նշել, որ Արցախի խորհրդարանական խմբակցությունների հետ հանդիպումները հետագայում կրելու են շարունակական բնույթ:

«Սա շատ լավ առիթ է, որպեսզի արձանագրենք, ամփոփենք, թե վերջին մեկուկես տարվա ընթացքում Արցախի հետ հարաբերություններում կոնկրետ ինչ իրադարձություններ են տեղի ունեցել: Ուզում եմ անդրադառնալ ֆինանսատնտեսական հատվածին: Առաջին ամենակարևոր հարցը թերևս հետևյալն է. խոսքը միջպետական վարկի վերակառուցման մասին է: Մենք համապատասխան պայմանավորվածությունը ձեռք ենք բերել դեռևս այն ժամանակ, երբ պարոն Հարությունյանն Արցախի պետնախարար էր: Սա շատ կարևոր որոշում է, որը դե ֆակտո իրականացվում է: Այսինքն՝ քաղաքական որոշմամբ մենք արձանագրել ենք, որ այդ գումարը մենք ավելի լավ է վերակառուցենք: Մեր կառավարությունն Արցախի կառավարության հետ քաղաքական որոշում է կայացրել, որ ավելի լավ է այդ գումարը շարունակվի շրջանառվել Արցախի Հանրապետությունում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարևորել է նաև ՀՀ կառավարության մեկ այլ որոշում, որով 2.1 մլրդ դրամ է տրամադրվելու առաջնագծի և ընդհարապես զինվորների ծառայության պայմանները բարելավելու համար: «Հաջորդը. Արցախի զինծառայողների բնակարանային խնդիրները լուծելու համար 2.9 մլրդ դրամ հատկացնելու որոշման նախագիծն այս պահին գտնվում է շրջանառության մեջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ որոշում է կայացվել նաև Արցախի համար ձեռք բերել շտապօգնության 10 մեքենա:

Այնուհետև հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական երկու պետությունների կառավարությունների, խորհրդարանների համագործակցությանը, տարբեր ոլորտներում գործակցությանը, Հայաստանում և Արցախում տնտեսության առանձին ճյուղերի զարգացման խթանմանը վերաբերող հարցերի:

Վարչապետ Փաշինյանը հանգամանալից անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, բանակաշինության ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին հանդիպման համար և անդրադարձել «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջիկա անելիքներին:

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

«Ճաշի մեջ ընկած մազը»․ ֆրանսիայի հոդվածը՝ Արսեն Թորոսյանին

08.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով