Նախարարի հիշողությունը թարմացնելու համար նշեմ,որ Շիրակի պետական համալսարանում կյանքի կոչված գրեթե բոլոր բարեփոխումները իրականացվել են նախորդ իշխանության կառավարման ժամանակահատվածում

Загрузка...

Ուրանալով և՛ Տեր, և՛ փառք, և՛ ամեն ինչ…

Այսօր Շիրակի պետական համալսարանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա,որ բուհ էր այցելել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:Վերջինս ՇՊՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնը զբաղեցնող Երվանդ Սերոբյանի հետ շրջայց է կատարել համալսարանի շենքում:

Հրապարակված լուսանկարները դիտելիս անգամ անզեն աչքով երևում է,թե ինչպես է «նախկին ռեկտորի ժ/պ-ն» «սուպերնախարարին» ծանոթացնում բուհի նախկին ռեկտորի օրոք կառուցված վերազինված դահլիճին,«Բանականության բանալի» ակումբին,«կարմիր սենյակ» կոչվող լսարանին,ճաշարանին,ժամանակակից մարզասարքերով կահավորված սպորտային դահլիճին և խորհրդատվությունների կենտրոն-գրադարանին:

Հանրության և հատկապես նախարարի հիշողությունը թարմացնելու համար նշեմ,որ Շիրակի պետական համալսարանում կյանքի կոչված գրեթե բոլոր բարեփոխումները իրականացվել են նախորդ իշխանության կառավարման ժամանակահատվածում,որոնք ամեն պատեհ ու անպատեհ առիթով քննադատվել են այդ ժամանակվա ընդդիմություն՝ ներկայիս իշխանության կողմից:

Ուստի Արայիկ Հարությունյանին կհորդորեի ականջալուր լինել վերջին օրերին բարձրաձայնված խնդիրներին՝ կապված ՇՊՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնը զբաղեցնող Երվանդ Սերոբյանի ապօրինի պաշտոնավարման հետ և հետևողական լինել համալսարանում, հատկապես վերջին մեկուկես տարվա ընթացքում առաջացած խնդիրների լուծման ու բուհի բարոյահոգեբանական մթնոլորտի վերականգման հարցերին:

Նարեկ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...