Մո­ռա­նալ Հե­րոստ­րա­տի՞ն.«Իրատես»

Загрузка...

«Իրատես»-ը գրում է.

Ժո­ղովր­դա­կան ժո­ղո­վի՝ ա­գո­րա­յի ժա­մա­նակ­նե­րում հին հույ­ներն ա­մեն օր հա­վաք­վում էին Ե­փե­սո­սի հրա­պա­րա­կում` ար­քա­յի հրա­մա­նով ու պա­տաս­խա­նում «մո­ռա­նալ` ու՞մ» հար­ցին. ա­գո­րան հո­գեխ­ռով­քի մեջ պա­տաս­խա­նում էր` Հե­րոստ­րա­տին, Հե­րոստ­րա­տին, Հե­րոստ­րա­տին: ՈՒ այդ­պես` ե­րեք ան­գամ «մո­ռա­նում» էին Հե­րոստ­րա­տին, քան­զի նա այ­րել էր աշ­խար­հի յո­թե­րորդ հրա­շա­լի­քը հա­մար­վող Ար­տե­մի­սի տա­ճա­րը:

Իսկ այ­րել էր, որ­պես­զի իր ա­նու­նը պատ­մու­թյան մեջ հիշ­վի… որ­պես ա­պի­կար մե­կը:
Հա­յաս­տա­նյան նո­րօ­րյա քր­մե­րը, ի­րա­կա­նում` քուր­մը (Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նից ի՞նչ քուրմ` չնա­յած ձեռ­քի ճի­պո­տին) ժա­մա­նակ չի կորց­նում. մինչ Ար­ցա­խում տե­ղի կու­նե­նան նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­ներ, ու այն­տեղ ևս հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րը, ա­մե­րի­կյան «բաք-օ­ֆիս­նե­րի» թեթև ձեռ­քով նա­խա­գա­հի ա­թո­ռին կբազ­մեց­նեն այն­պի­սի մե­կին, ո­րի հա­մար Հա­յաս­տա­նից ար­ձակ­ված թե­զը` մո­ռա­նալ Ղա­րա­բա­ղը, զի այն «Հա­յաս­տան է և վերջ», հա­մար­ժեք կլի­նի Նի­կոլ Փա­շի­նյա­նի ո­գո­րում­նե­րին, և Նի­կոլ Փ-ն կկա­տա­րի իր վեր­ջին «այ­րու­մը»` «կլու­ծի» Ղա­րա­բա­ղյան թն­ջու­կը` վասն ո­րու փո­ղո­ցից «դր­վեց» տա­ճա­րի ա­թո­ռին։ Ա­յո, ժա­մա­նակն ի­զուր չի վատ­նում. տա­ճա­րի բո­լոր ար­ժեք­նե­րը փռում է աս­ֆալ­տին, ծե­փում պա­տե­րին, դա­նակն ա­ռած «քյալ­լա կտ­րում»` ու­տում, խիստ սիմ­վո­լիկ ցու­ցան­քով` «քյալ­լա­յի տակ»` նշա­նա­յին հա­մա­կար­գով գրա­ռում­ներ ա­նում` սա­տա­նա­նե­րի մա­սին:

Սա ոչ միայն բուն օ­րա­կար­գից ան­վերջ շե­ղե­լու իր «պլան Ա»-ն է, այլև նույն այդ օ­րա­կար­գը կյան­քի կո­չե­լու ճար­պիկ ձեռ­նա­ծու­թյուն: Իսկ օ­րա­կարգն այս պա­հին, մինչ Ղա­րա­բա­ղյան խն­դիր, մեկն է` հա­նուն «ժա­մա­նա­կա­կից» լի­նե­լու, աշ­խար­հից հետ չմ­նա­լու` ոչն­չաց­նել, մոխ­րաց­նել ազ­գը պահ­պա­նող ար­ժեք­նե­րը, ո­րից հե­տո Ղա­րա­բաղն «ի պատ­կե­րի յու­րում» կեր­տե­լու գործն ուղ­ղա­կի տեխ­նի­կա­կան հար­ցի կվե­րած­վի:

Այլ պատ­ճառ` ե­կե­ղե­ցին հա­լա­ծե­լու, ծն­կի բե­րե­լու, հա­յոց լե­զու, գրա­կա­նու­թյուն, պատ­մու­թյուն ա­ռար­կա­նե­րի վրա դա­մոկ­լյան սուր կա­խե­լու, նի­կո­լա-ա­րա­յի­կյան թրեն­դը չու­նի: Ին­չը զար­մաց­նում է իր խոր, հա­կա­հայ ցի­նիզ­մի դրսևո­րում­նե­րով, և զուր են կար­ծում շա­տե­րը, թե հնա­րա­վոր է ժո­ղովր­դա­կան, ու­սա­նո­ղա-դա­սա­խո­սա­կան զայ­րույ­թի զո­հա­սե­ղա­նին, որ­պես զոհ, Նի­կոլ Փ-ն կմա­տու­ցա­նի Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի` բա­նա­կում չծա­ռա­յած, Թու­մա­նյա­նից կես տող չի­մա­ցող, սե­ռա­փո­խի ֆիլ­մին փող տվող, ե­կե­ղե­ցա­կա­նին դպ­րո­ցում տես­նե­լիս նկա­տո­ղու­թյուն ա­նող «պա­րարտ» մար­մի­նը:

Եր­բեք: Նախ` գի­տենք, Ա­րա­յիկ Հ-ն ե­ղել է և կար­ծես կա միակ «մար­մի­նը», ե­ղել է միա­կը, որն «ի­րա­վունք» է ու­նե­ցել բա­ցե­լու Փա­շի­նյան­նե­րի ա­ռանձ­նա­տան դու­ռը. ոչ մե­կը, ան­գամ այն­տեղ ապ­րող ԱԱԾ նախ­կին պետ Ար­թուր Վա­նե­ցյա­նը չեն ու­նե­ցել նման ի­րա­վունք:

Ընդ ո­րում, նկա­տենք շղ­թան…. բայց մի պահ ձգենք պաու­զան, նոր ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյուն ստեղ­ծե­լը ևս հենց այն­պես չէր. նախ՝ մի տա­նի­քի տակ էր հա­վաք­վում հոգևոր-մշա­կու­թա­յին-կր­թա­կան-«մարմ­նա­յին»` սպոր­տի ո­լոր­տը, ո­րի տեր ու տի­րա­կա­լը ոչ այլ ոք, քան սո­րո­սա­կան «շի­նե­լից» դուրս թռած, հե­ղա­փո­խու­թյան օ­րե­րին սե­փա­կան կր­թօ­ջա­խը` հա­մալ­սա­րա­նը «օ­կու­պաց­րած» (այ­րած), սո­րո­սա­կան ծրագ­րից ոչ մի քայլ նա­հանջ չար­ձա­նագ­րած, մշա­կույ­թից, կր­թու­թյու­նից ո­չինչ չհաս­կա­ցող, ա­ռա­ջին օ­րե­րին մետ­րո­յով գոր­ծի գնա­ցող, դպ­րո­ցի տնօ­րեն­նե­րին հե­տապն­դող, հայ ո­գուն օ­տար Ա­րա­յիկ Հ-ն պետք է դառ­նար: Սա ևս ծրա­գիր էր:
Եվ ե­թե հաշ­վի ենք առ­նում ոչ պա­կաս կարևոր այն հան­գա­ման­քը, որ հա­յոց ար­ժեք­նե­րի հա­մար գրե­թե ճա­կա­տագ­րա­կան այդ նա­խա­րա­րու­թյու­նում նա միա­կը չէ, ո­լոր­տի մյուս «պա­հա­կը» նույն­պես մո­լի սո­րո­սա­կան փոխ­նա­խա­րար Արևիկ Ա­նա­փիո­սյանն էր, ո­րի գի­տակ­ցա­կան կյան­քը մաշ­վել է հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու դեմ պայ­քա­րե­լով, սո­րոս­նե­րին զե­կույց­ներ գրե­լով, իսկ դրա­նից ա­ռաջ էլ մեկ այլ հայտ­նի սո­րո­սա­կան` Հով­հան­նես Հով­հան­նի­սյանն էր կր­թու­թյան և գի­տու­թյան փոխ­նա­խա­րա­րը… պաու­զան է­լի պետք է ձգել. սույն ՀՀ-ն ար­դեն պատ­գա­մա­վոր է և «տազ ա­րած» սպա­սում է «տա­ճա­րի» հեր­թա­կան «այր­մա­նը»։

Այդ նա է դառ­նա­լու ԵՊՀ ռեկ­տո­րը` ա­ռա­ջի­կա­յում, այդ նրա հա­մար են «թեթևաց­նում» բու­հը, որ­պես­զի նա մեծ աղ­մուկ­նե­րի մեջ չհայ­տն­վի, կա­րո­ղա­նա հա­յոց ո­գու ոչն­չա­ցում-այ­րու­մի շա­րու­նա­կա­կան գոր­ծըն­թացն ի­րա­կա­նաց­նել:

Հի­մա խոս­քը հա­յոց սեգ­մեն­տինն է: Ե­թե այդ սեգ­մեն­տը թույլ տվեց այս ա­մե­նը կյան­քի կո­չել, ինչ­պես թույլ տվեց, որ Փա­շի­նյան Ն-ն շան­տա­ժով հե­ղաշր­ջում կա­տա­րի ա­գո­րա­յի` օխ­լո­սի մի­ջո­ցով, տի­րա­նա «տա­ճա­րին», պետք չէ մե­ղադ­րել ո՛չ իշ­խա­նու­թյան ե­կած հե­րոստ­րատ­նե­րի կու­սակ­ցու­թյա­նը, ո՛չ բուն, հա­րա­կից և դր­սի հե­րոստ­րատ­նե­րին:
ՈՒ­րեմն Հե­րոստ­րա­տը մենք ենք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...