Մեկ տարի առաջ, երբ հեղափոխական իշխանությունը չէր հասցրել իր ապազգային նկարագիրը բացահայտել, ԱԺ ամբիոնից դիմեցի «քայլող» իշխանությանը

Մեկ տարի առաջ, երբ հեղափոխական իշխանությունը չէր հասցրել իր ապազգային նկարագիրը բացահայտել, ԱԺ ամբիոնից դիմեցի «քայլող» իշխանությանը, պնդելով.

• Գիտությունը պետք է ազգային նկարագիր ունենա, ըստ այդմ՝ ազգային-հայրենասիրական դաստիարակության դոկտրինն անհրաժեշտություն է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

• Հայագիտությունը պետք է լինի ռազմավարական ոլորտ

• Հայագիտական առարկաների դասավանդումը պետք է պարտադիր լինի

• Հայ եկեղեցու պատմությունը պարտադիր պետք է ներգրավվի դպրոցական առարկաների ցանկում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այն ժամանակ կրթության «լուսապայծառ ճակատը» լղոզում էր այս հարցադրումների պատասխանները, թե դեռ կքննարկենք:

Այսօր «լայնամիտ» իշխանությունը «սակավամիտ» է որակում մեզ՝ բոլոր նրանց, ովքեր ազգայինի եւ հոգեւոր արժեքների համար պայքարում են: Իրենք ոչ մի կերպ չեն «բարիշում» ազգայինի, ավանդականի հետ, պինդ խռով են:

Փոխարենը տրանսգենդերիզմ են քարոզում ու պաշտպանում:

Հ.Գ. Ասողին լսող էր պետք, բայց դե լավ է ուշ, քան երբեք:

Էդուարդ Շարմազանով

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով