Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատներից մերժված Արման Բաբաջանյանն ու Ստյոպա Սաֆարյանը շարունակում են շահարկել թեման

Էդիկ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատներից մերժված Արման Բաբաջանյանն ու Ստյոպա Սաֆարյանը շարունակում են շահարկել թեման: Այլևս հասկանալի է, որ նրանց ոչ թե բուն ողբերգության բացահայտումն է հետաքրքրում, այլ այդ ողբերգության ֆոնին PR-վելու հնարավորությունը:

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը զոհ գնացած պետական այրերի բոլոր հարազատներին կոչ եմ անում՝ ՀՀ իշխանություններից պահանջել պատասխանատվության ենթարկել Արման Բաբաջանյանին, Ստյոպա Սաֆարյանին, ինչպես նաև ՄԱՀ հայկական ինստիտուտում կազմակերպված «քննարկման» մասնակիցներ Վաղարշակ Հարությունյանին և Արա Պապյանին՝ պարտավորեցնելով նրանց՝ հրապարակել «Նաիրի Հունանյանի հետ հանդիպման» և այդ «հանդիպման» լույսի ներքո այս խայտառակ նախաձեռնության կազմակերպիչների և պատվիրատուների անունները: Պահանջել, որ հանրությանը ներկայացնեն այդ հանդիպման տեսագրությունն ու ձայնագրությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով