«Հզոր մարզիկի մասին լալահառաչ տեքստերը հավաքեք, փաթաթեք ու գցեք աղբարկղը». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը   ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Не верю

Անկեղծ ասած, որոշել էի չանդրադառնալ Մելինե, այլեւս Մել Դալուզյանի մասին ֆիլմի շուրջ հանրային էմոցիոնալ դիսկուրսին մինչ այն պահը, երբ կլիներ ֆիլմն ու իմ մասնագիտական կարծիքը կասեի։ Բայց իշխանության տարբեր ներկայացուցիչների համառ պնդումները, թե ֆիլմը ոչ թե սեռափոխված անձի պատմությունն է, ինչի իրավունքը ֆիլմի ստեղծագործական խումբը ունի, այլ ընդամենը Եվրոպայի եռակի չեմպիոնի մասին է, մեղմ ասած՝ համոզիչ չեն, ու ազնիվ չեն։ Ուստի, ես բոլոր իրավունքներն ունեմ, ինչպես Ստանիսլավսկին, ասելու՝ Не верю։

Որովհետեւ խայտառակ դոպինգ սկանդալից հետո, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան անժամկետ որակազրկել է Մել-Մելինե Դալուզյանին եւ պարտավորեցրել է վերադարձնել բոլոր մեդալներն ու հուշամեդալները, այդ թվում՝ Եվրոպայի եռակի չեմպիոնի մեդալները։ Բայց սա այս պատմության ամենատխուր էջը չէ։ Դալուզյանի դոպինգ սկանդալի պատճառով Հայաստանի ծանրամատի հավաքականի մասնակցությունը 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերին մեծ հարցականի տակ է, եւ հայկական հավաքականի մասնակցությունը դեռ պետք է քննարկվի մայիսի 31-ին։

Էնպես որ, հզոր մարզիկի մասին լալահառաչ տեքստերը հավաքեք, փաթաթեք ու գցեք աղբարկղը։ Ես հասկանում եմ, որ քանի դեռ հանրային մանիպուլիացիան թրենդի մեջ է, ինչ ասես, ոնց ասես՝ կարող եք փաթեթավորել ու ինչ ասես, ոնց ասես՝ կարող եք ներկայացնել։ Բայց դե, չհիշեցնեմ ինչ էր ասում ԱՄՆ նախագահ Լինքոլնը՝ խաբելու հնարավոր եւ անհնար ժամկետների մասին։

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Ով չգիտի, ասեմ` Կյանքի Խոսքը, հիսունականները և մնացած աղանդները հենց էս սատանիստական «կրոնի» ճյուղերն են

10.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով