Հաղորդում ապօրինության մասին. Արայիկ Հարությունյանը ԵՊՀ-ում չպետք է դասավանդեր՝ ըստ գիտխորհրդի.Yerkir.am

Yerkir.am-ը  գրում է.

Առանց գիտական որևէ հոդված գրելու՝ վերջին 11 տարում ԵՊՀ-ում դասավանդում է արաբագիտության ամբիոնի ասիստենտ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԵՊՀ պաշտոնական կայքն է վկայում՝ նախարար-ասիստենտը գիտական վերջին հոդվածը գրել է 2007 թ.-ին՝ Возникновение водных проблем в ХХ веке и пути их решения в международном праве։ Սրանից առաջ ևս 5 հոդված է գրել՝ ամբողջ կյանքում։

Բոլոր 6 աշխատությունները նա հրապարակել է մինչև 2007 թվականը։ Դրանից հետո 11 տարի է անցել՝ Արայիկ Հարությունյանը շարունակում է դասախոսել Երևանի պետական համալսարանում, ավելին՝ ասիստենտ է, որը դասախոսից բարձր է, դոցենտից՝ ցածր։

Դասախոսների հաստիքները հաստատելու համար, ԵՊՀ կանոնագրի համաձայն, մրցույթ է հայտարարվում ամեն 5 տարին մեկ։ Դասավանդելու համար ընտրվում են որոշակի չափորոշիչներին համապատասխանող մասնագետները։ Չափորոշիչների թվում նաև գիտական աշխատությունների առկայությունն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԵՊՀ գիտխորհրդի՝ 2016 թ. մայիսի 26-ի որոշմամբ՝ «մրցութային ընտրությանը մասնակցող թեկնածուները պետք է ունենան վերջին 5 տարում տպագրված մենագրություն, դասագիրք կամ առնվազն 3 տպագրված աշխատանք՝ տպագրված ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում» ընդգրկված պարբերականներում»։ Վերջին 5 տարում ԵՊՀ-ում աշխատող թեկնածուները պետք է անցած լինեն նաև որակավորման բարձրացման ծրագիրը (առնվազն 30 կրեդիտ)։

Սա նշանակում է, որ Արայիկ Հարությունյանը վերջին 11 տարում գիտական որևէ աշխատանք չի հրապարակել, բայց առնվազն 2 մրցույթ հաղթահարել է։

Ինչպե՞ս՝ հարցրինք ԵՊՀ գիտքարտուղար Լևոն Հովսեփյանին։ Նա խոստացավ ճշտել ու այլևս չվերադարձավ։

Լևոն Հովսեփյանը ԵՊՀ գիտքարտուղարն է այս տարվանից, ասաց՝ մրցույթից տեղյակ չէ, բայց նշված չափորոշիչներից որոշ չափով տեղյակ էր։

Արայիկ Հարությունյանը նաև պատմական գիտությունների թեկնածուի աստիճան ունի։

Մեր երկրում գիտական աստիճանները տրվում են ցմահ. կարող է գիտությունների թեկնածու դառնալ ու ամբողջ կյանքում, ասենք, բիզնեսով զբաղվել, ոչ ոք նրան չի զրկի այդ աստիճանից։ Սա ևս խնդիր է, որ կարգավորման կարիք ունի։ Այլ երկրներում այսպես չէ։

Արայիկ Հարությունյանի նման արտոնյալները ԵՊՀ-ում շատ չեն։  Համեմատության համար նույն՝ արևելագիտության ֆակուլտետի ասիստենտ Արտյոմ Տոնոյանը, օրինակ,  վերջին 5 տարում գիտական 6 հոդված է հրապարակել,

միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասիստենտ Հայկուհի Մկրտչյանը վերջին 5 տարում՝ 7 գիտական հոդված,

ֆիզիկայի ֆակուլտետի ասիստենտ Ռուբիկ Պետրոսյանը՝ 3,  և այլն։

Արայիկ Հարությունյանն այդ ընթացքում քաղաքական կարիերա էր անում. «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամից վերջին 5 տարում անցում կատարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի, ապա դարձավ նույն կուսակցության վարչության անդամ, հետո՝ «Ելք» դաշինքի առաջադրած ցուցակով՝ Երևանի ավագանու անդամ, ավելի ուշ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար, վերջին ամիսներին էլ՝ նախարարության անունը «աճեց»՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար:

Եվ ոչ մի գիտական գործունեություն։

Սա հաղորդում է ապօրինի գործունեության մասին. գլխավոր դատախազությանը, ՀՔԾ-ին և  համապատասխան այլ մարմիններին կոչ ենք անում զբաղվել ԿԳՄՍ նախարար-ԵՊՀ հնարավոր գործարքով։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով