Խնդրում եմ այդ 50.000-64.000 նոր աշխատատեղերից 15-ի տեղը ասեք՝ բուժաշխատողները գործազուրկ չդառնան

Загрузка...

Խնդրում եմ այդ 50.000-64.000 նոր աշխատատեղերից 15-ի տեղը ասեք՝ բուժաշխատողները գործազուրկ չդառնան

Օրերս հանդիպել եմ «Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ-ի աշխատակիցներից մեկին, ով ծանուցագիր էր ստացել առ այն, որ 2019թ.-ի դեկտեմբերից ազատվելու է աշխատանքից՝ հակատուբերկուլյոզային բաժանմունքի փակվելու պատճառով: Զրույցի ընթացքում պարզվեց, որ «Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ-ի հակատուբերկուլյոզային բաժանմուքի լուծարման պատճառով 15 բուժաշխատողներ դառնալու են գործազուրկ: Վերջիններս բազմաթիվ նամակներ և դիմում-բողոքներ են ներկայացրել պատկան մարմիններին՝ այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ապարդյուն, ՀՀ կառավարությունն այս հարցում անդրդվելի է: Բաժանմունքի լուծարման հետևանքով Շիրակի մարզի ազգաբնակչությունը ստիպված է լինելու անցնել տասնյակ կիլոմետրեր՝ ստացիոնար բուժում ստանալու համար: Աշխատանքը կորցնելու վտանգի առաջ հայտնված բուժաշխատողները, խնդիրն առավել հանգամանալից ներկայացնելու և խորհուրդ ստանալու ակնկալիքով, ինձ փոխանցեցին նաև բաց նամակ՝ ուղղված ՀՀ վարչապետին, որում մասնավորապես նշվում է.
«Պարոն վարչապետ, խնդրում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել Շիրակի մարզի միակ ստացիոնար ՝ հակատուբերուլյոզային բաժանմուքի խնդիրների լուսաբանվան վրա: Ձեր սիրելի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի թեթև ձեռքի և «հանճարեղ»  մտքի մտահաղացման շնորհիվ փակվում և օպտիմալացվում է Շիրակի մարզի միակ հակատուբերկոլյոզային բաժանմունքը, ինչի հետևանքով տուժում են ամբողջ տարածաշրջանի հիվանդները՝ գտնվելով ծանր սոցիալական վիճակնում » :

Նամակում նաև բուժաշխատողները խնդրում են հաշվի առնել պահի և ժամանակի լրջությունը, քանի որ փակելով բաժանմունքը՝ ավելանում է գործազուրկների թիվը՝ էլ ավելի ծանրացնելով աշխատակիցների սոցիալական վիճակը: Բուժաշխատողները նաև նշել են, որ ցանկանում են ապրել ու աշխատել հայրենիքում՝ չավելացնելով արտագաղթողների թիվը և ծառայել մեր ազգին: (Կից ներկայացվում է բաց նամակի ամբողջական տարբերակը՝ ստորագրված բուժաշխատողների կողմից):

Նարեկ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...