Ինչպես են սիրում բոլորիդ և նստում բոլորիդ վզին.Անդրանիկ Թևանյան

Պաշտպանյալն ուզում էր հերքել, բայց հաստատեց այն լուրերը, որ կառավարական առանձնատան վրա հսկայական գումարներ է ծախսել։

Շինարարների աշխատանքը, ներկառուցված պահարանների ձևափոխումը և նոր կահույքը (հաշվի առնելով տան քառակուսի մետրերի չափերը) չեն կարող տեղավորվել 200 հազար դոլարի շրջանակներում։ Եթե այդքան էժանով ու այդպիսի որակով շինարարություն անող ու կահույք սարքող կա, թող տան նրանց կոնտակտները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա անդրադառնում էր «բամբասանքներին», բայց համեստորեն ու պատահաբար շրջանցեց զրահապատ նոր գերթանկարժեք ավտոմեքենաների ու տասնայկ միլիոնավոր դոլարներով անձնական սպասարկման ինքնաթիռի գնում պլանավորելու մասին փաստերը։

Կարևորն այն է, որ ինքը սիրում է բոլորիդ, հպարտանում է բոլորովդ, խոնարհվում է բոլորիդ առաջ և ցույց տալիս, որ Ջորջ Օրուելը ղալաթ է արել, քանզի չի ունեցել համապատասխան երևակայություն։

Կարևորը՝ դուխով

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

  Քաղաքագետ  Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով