Դպրոցում դարձյալ զգուշացնում են՝ երեխաներին թմրանյութով կոնֆետներ են տալիս․ Նելլի Դուրյանի պարզաբանումը

 

Օրերս Araratnews.am-ի խմբագրություն մեր համաքաղաքացիներից մեկն էր զանգահարել՝ ահազանգելով այն մասին, որ Երևանի դպրոցներից մեկում իր երեխայի ծնողական ժողովի ժամանակ ուսուցին ասել է, որ քաղաքում ինչ-որ խմբավորում է գործում, որը երեխաներին տարբեր համերով կոնֆետներ է տալիս փողոցում։ Կոնֆետների մեջ թմրանյութ է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծնողն անգամ շեշտեց, որ դպրոցում ասել են՝ Հայաստանի շրջաններում արդեն երկու դեպք է գրանցվել։

Քանի որ ամիսներ առաջ այս թեման ակտիվ շրջանառվել էր, և ոստիկանությունն արձագանքել էր, որ նման դեպք չի գրանցվել՝ հորդորելով կեղծ լուրեր չտարածել, այս ծնողի ահազանգից հետո Araratnews.am-ը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանի հետ՝ պարզելու, թե ինչու են նորից այդ լուրերը շրջանառվում՝ ծնողներին խուճապահար անելով, և կա՞ն արդյոք հիմքեր։

«Ոստիկանությունը նման ահազանգ չի ստացել։ Խնդիրը գտնվում է ոստիկանության ուշադրության կենտրոնում, ահազանգի դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- արձագանքեց Դուրյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մատնանշած դպրոցի տնօրենի հետ խոսեցիք։ Տնօրենն ասաց, որ կոնկրետ այդ հարցի շուրջ խոսակցություն չի եղել դպրոցում։ Բայց հիմա դպրոցում ոստիկանությունը մեկամսյակ է իրականացնում, դպրոցներում զրույցների շարք ենք անում, որոնք վերաբերում են շահագործման թեմային, որի շրջանակներում նաև երեխաներին հուզող հարցերին ենք պատասխանում։ Չի բացառվում, որ այդ հարցը տային, կամ որևիցե մի դասղեկ խոսեր»,- ասաց նա։

Դուրյանի խոսքով՝ նշյալ դպրոցի տնօրենը հերքել է, որ ուսուցիչները նման հարց են բարձրացրել՝ շեշտելով՝ «երևի ծնողներն են նման հարց բարձրացրել, ուսուցիչներն էլ հորդորել են, եթե փողոցում կոնֆետ առաջարկեն, երեխան չվերցնի»։

Նշենք, որ թմրամիջոց պարունակող կոնֆետների մասին լուրերը մեծ տարածում են գտել նաև Ռուսաստանում և Ուկրաինայում, այնտեղ ևս դրանք հերքվել են։

Աղբյուր` araratnews.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով