Դուք ավելի լավ ա՝ ձեր սառնարանների դատարկության մասին մտածեք

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանը ֆեյսբուոյան իր էջում գրում է

-Ասֆալտը կարագ չի, որ սոված մնաք քսեք հացին ուտեք: Դուք ավելի լավ ա ասեք, թե բացի ասֆալտապատումից էս մեկուկես տարվա մեջ Նիկոլը ի՞նչ մի լավ բան ա արել:

Բայց իրական բաները ասեք, ոչ թե ստերը, թե իբր 90 տոկոսով արտագաղթ ա կրճատվել, ու դա էն դեպքում, երբ Հայաստանից գնալու համար օտարերկրյա դեսպանատների մոտ հերթերը իրար են մորթում:

Թե չէ ասֆալտ նախկին իշխանություններն էլ են արել, ավելի նախկիններն էլ, արել են, հետո ասֆալտը մաշվել ա, հետո էլի են արել, էլի ա մաշվել: Նիկոլի արած ասֆալտն էլ կմաշվի, հետո էլի կանեն, էլի կմաշվի, հաջորդ իշխանություններն էլ կանեն ու էլի կմաշվի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դուք ավելի լավ ա՝ ձեր սառնարանների դատարկության մասին մտածեք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով