Դասական երաժշտության նորահայտ սիրահար Արայիկը կամ ինչպես շեղել մարդկանց ուշադրությունը.Վահան Բաբայան

Դասական երաժշտության նորահայտ սիրահար Արայիկը կամ ինչպես շեղել մարդկանց ուշադրությունը:

Թավշյա սուպերնախարարը հիմա էլ ֆեյսբուքում գովազդ է միացրել մի նյութի տակ,թե իբր առաջին անգամ Հայաստանում անց է կացվում դասական երաժշտության փառատոն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հասկանալով հանդերձ,որ այս թեժ օրով,երբ հասարակության ամբողջ գիտակից մասը սպասում է իր հրաժարականին,սուպերնախարարը սատանիստական համերգների նկատմամբ իր հայտնի վերաբերմունքից հետո փորձում է ակնհայտորեն իրեն ներկայացնել արդեն դասական երաժշտության սիրահարի և գնահատողի`ավելին աջակցողի դերերում:

Հիասթափեցնելով նախարարի կողմնակիցներին ասեմ,որ սա ևս մի չստացված փիառ օպերացիա է,քանի որ Հայաստանում թավշյա կառավարությունը չէ,առավելևս ինքը չէ,որ անց են կացրել դասական երաժշտության փառատոններ:
Գոնե նման բաներ գրելուց և գովազդելուց առաջ հետաքրքրվեն ով՞ և երբ՞է նման գործեր արել և համակերպվեն,որ իրենք ուշացել են նման լուրջ ոլորտներում առաջինը լինելու պատվից:Ինքը իրոք կարող է առաջինը լինել հոգևորականին դպրոցից դուրս հանելու հարցում կամ սատանիստական համերգը ազատության հետ համեմատելու գործում կամ հայոց լեզուն և գրականությունը ԲՈւՀ-երից հանելու «ազգանվեր» գործում,բայց ոչ դասական երաժշտության աննախադեպ փառատոն անցկացնելու հարցերում:

Ի դեպ բարձր որակի դասական երաժշտության միջազգային փառատոններ կազմակերպվել են Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, բերեմ մի քանի օրինակներ 2015թ հզոր փառատոնից երբ հոկտեմբերին մեկնարկել էր Դասական Երաժշտության 8-րդ Փառատոնը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ Տարելիցին:2015-ին իրականացված Փառատոնի շրջանակներում ընդգրկված են եղել տաղանդաշատ հայ և օտարազգի երաժիշտներ Հայաստանից, Ֆրանսիայից, Բելգիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից:
Սուպերնախարարը այս գովազդած նյութով փորձում է նաև մոռացության տալ «Վերադարձի» դասական երաժշտության փառատոնը ,որը անց է կացվել մշտապես ՀՀ Նախագահի Տիկին Ռիտա Սարգսյանի Բարձր հովանու ներքո:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստենք սակայն,որ Արայիկը ստիպված է արդեն գովազդ միացնել,որ կարդան իր մասին:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով