Դասադուլ ԵՊՀ-ում՝ ընդդեմ ԿԳՄՍ նոր նախագծի

Վաղը` նոյեմբերի 6-ին, ժամը 09:30-ից սկսած, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի (վայրը՝ Աբովյան 52 ա, ԵՊՀ 8-րդ մասնաշենք) ուսանողները դասադուլ են հայտարարելու, որով հանդես են գալու ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների դասավանդումը ոչ մասնագիտական բուհական ծրագերում ոչ պարտադիր դարձնելու մասին դրույթի դեմ:

Այս մասին տեղեկությունը Yerkir.am-ին են հայտնել դասադուլի նախաձեռնող խմբի անդամները, որոնք նաև ԵՊՀ ուսանողներ են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով