«Գեղից մարդ կա», ՀՅԴ ամդամ Բագրատ Եսայանը՝ Փաշինյանին

ՀՅԴ ամդամ Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքայն էջում գրել է.

«Երեկ ՀԵՄ-ական երիտասարդների հետ հանդիպման ժամանակ վարչապետը բովանդակային դաշտից խոսակցությունը տարավ մեղադրանքի դաշտ, փորձելով հարցը ներկայացնել այնպես, թե ԿԳ նախարարությունը «կաշառք» է հավաքել ընդունելության քննությունների ժամանակ։ Էս «տրյուկը» անելով նա կարծես մոռացել էր, որ քննությունները կազմակերպում է Գնահատման և Թեստավորման կենտրոնը, որը 2010-11թվից գործում է կառավարության, այսինքն՝ արդեն 2 տարի՝ իր աշխատակազմի անմիջական ենթակայությամբ և Կրթության ու Գիտության նախարարը արդեն 9 տարի այդ քննությունների հետ որևէ առնչություն չունի։ Այս մեկուկես տարվա ընթացքում (չեմ ասում պատգամավորական շրջանի մասին) կարելի էր ծանոթանալ սեփական աշխատակազմի լիազորություններին ու պոպուլիստական մեղադրանքներ հնչեցնելուց առաջ գոնե հաշվի առնել, որ «գեղից մարդ կա», կարող է էս մանիպուլյացիան միանգամից ջրի երես դուրս գալ»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով