Արցախի մեջտեղում գտնվող Ռև գյուղի կեսը հանձնվել է, վրեքներդ խաբար չկա

Загрузка...

Արթուր Դանիելյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրում է.

Ասկերանի շրջանի Ռև գյուղը նախկին 200 բնակչի փոխարեն հիմա ունի 83 բնակիչ: Ես մի պարզ ճշմարտություն եմ ուզում ձեզ ասել, որը, չգիտես ինչու, դեռ չի եղել քաղաքական դիսկուրսի մեջ:

Արցախը Հայաստանի կեսի չափ տարածք ունի, բայց բնակչությունը Երևանի Արաբկիրից մի փոքր է ավելի: Ու մինչդեռ Երևանում քննարկում են հակամարտության լուծման հնարավոր սցենարները, այն փաստացի լուծվում է: Արցախը հետզհետե վերադառնում է Ադրբեջանի կազմ: Որովհետև, կրկնում եմ, Ռև գյուղում մնացել է 83 բնակիչ: Փաստացի էս հողերը 60 տոկոսով հանձնված են:

Էս ամեն ինչը Կաֆկայի պատմվածքներից մեկը ոնց որ լինի: Մինչդեռ մի ամբողջ ժողովուրդ որոշում էր՝ ով է հող հանձնող, ով է հող պահող, մի օր զարթնում են ու տեսնում, որ հողերն արդեն վաղուց հանձնվել են ու հանձնողը հենց էդ ժողովուրդն է:

Ասեմ էլ ավելի սարսափելի բան. փաստացի Հակոբյան Աննան ճիշտ էր, իսկ մենք՝ սխալ: Մեր զինվորները իրոք հանուն ոչնչի են զոհվում: Ով կարա բացատրի, հանուն ինչի՞ է զոհվում Ռևը պահող զինվորը, եթե Ռևում մեկ է մարդ չի ապրում: Չկա մարդ, չկա Ռև:

Ու էս ֆոնին, երբ տեսնում եմ արևմտյան Հայաստանի համար մարտնչող մեր հայրենակիցների հրճվանքը հերթական բանաձևի առնչությամբ, էլ ավելի է խորանում հոգուս մեջի դիսոնանսը: Ո՞վ կարա ինձ բացատրի, ինչո՞վ է նիսիա Կարսը ավելի լավ, քան նաղդ Ռևը: Ինչու են Կարսը վերադարձնելու համար միլիոններով փող ծախսում, իսկ Ռևն անտեսում: Զուտ, որովհետև հայկական հարցը Թուրքիայի դեմ օգտագործվելիք հարմար գործի՞ք է… է Արցախն էլ ավելի հարմար է, էն տարբերությամբ, իհարկե, որ այստեղ մարդիկ չեն սիրում գործիք լինել, իսկ մեր արևմտյան բարեկամները երևում է՝ գործիք լինելու հետ խնդիր չունեն:

Լավ, ասենք, նախկինում նենգ բռնապետական ռեժիմի պատճառով էիք հող հանձնում, գնում: Անասուն տրամաբանություն է իհարկե, բայց դե դա էր պատրվակը: Հիմա, բա խի՞ չեք ետ գրավում նույն Ռևը… Բաքուն ու Ստամբուլը հլը մի կողմ դնենք, Ռևը ե՞րբ եք հետ գրավելու այ ձեր` Գլենդելներում, Ռաստովներում ու Սարյանի փաբերում ու գինետներում հանգրվանած բազմաչարչար հոգիների ցավը տանեմ: Արցախի մեջտեղում գտնվող Ռև գյուղի կեսը հանձնվել է, վրեքներդ խաբար չկա… ընկել, ինչ–որ 800 հեկտարի ձեռը գործիք եք դարձել:

Լավ, տո Ռևի հերն էլ անիծած, կարա՞ք գոնե, ասենք, Հրազդանը պահեք, գոնե էն, ինչ մնացել է Հրազդանից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...