Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը գրում է.
Արայիկ Հարությունյանի հանդեպ աճող հանրային նկատելի բողոքը խոսուն վկայությունն է առաջին հերթին հենց վարչապետ Փաշինյանի հեղինակության անկման: Եթե մեկ տարի առաջ վարչապետը կարողանում էր իր կերպարով «սրբագրել» թիմի ակնհայտ սնանկությունը, այսօրվա ունեցած քաղաքական լեգիտիմությունը նույնն անել թույլ չի տալիս: Այս տեսանկյունից նույնիսկ Փաշինյանի վերջին ուղիղ եթերն ունեցավ հակառակ էֆեկտ:
Հետայսու ունենալու ենք մի վիճակ, երբ հենց սեփական թիմն է Փաշինյանի հեղինաությանը հաղորդելու ազատ անկման արագություն: