Ավտովթար՝ Գրիգոր Լուսավորչի փողոցում. կա տուժած

Նոյեմբերի 6-ին, ժամը 01:41-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ քաղաքապետարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ բախվել են «Mercedes W221» (վարորդ` Արմեն Տ., ծնված 1947 թ.) և «Mercedes W210» (վարորդ՝ Գրիգոր Խ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գրիգոր Խ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով