Ասում էի աղջիկ, ջան, մի՛ արա, ասում էր՝ աղջիկը դու ես․ Փաշիկ Ալավերդյանը ուզում է հեռանալ Հայաստանից

Загрузка...

Հրապարակ-ը զրուցել է Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի հետ

Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի հետ զրուցեցինք վերջին օրերի ամենաթեժ թեմայի մասին՝ Մել Դալուզյանի եւ նրա մասին նկարահանվող ֆիլմի մասին։ Մեր զրույցի ողջ ընթացքում նախկին մարզիկը հիմնականում մենախոսում էր, այդ ընթացքում արտասանեց Սևակից, Համո Սահյանից ու սեփական բանաստեղծություններից հատվածներ, բարկացավ իմ վրա, վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա և օգտագործեց որոշ ոչ թերթային արտահայտություններ, որոնք մասամբ խմբագրել ենք։ Զրույցի ընթացքում նա այնքան բարկացավ, որ թվաց՝ կաթված կստանա։

Հիշեցնենք, որ հայ ծանրամարտիկ Մելինե Դալուզյանը (Մել Դալուզյան) Հայաստանի բազմակի չեմպիոն է։ Միջազգային ասպարեզում Հայաստանը նա սկսել է ներկայացնել 2006 թվականից: 2007 և 2008 թվականների Եվրոպայի չեմպիոն է, 2010 թվականի Եվրոպայի արծաթե մրցանակակիր է։ 2006 ու 2010 թվականներին աշխարհի առաջնությունների բրոնզե մրցանակակիր է։ 2012-ին մասնակցել է Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերին, սակայն արդյունք չի գրանցվել՝ գրավել է 14-րդ հորիզոնականը։ Վերջին անգամ մասնակցել է 2014 թ. ծանրամարտի աշխարհի առաջնությանը՝ զբաղեցնելով 10-րդ տեղը: Տրանսգենդեր ատլետը  քաղաքական ապաստան է ստացել և 2016-ից բնակվում է Նիդեռլանդներում

-Փաշիկ Ալավերդյանի հե՞տ եմ խոսում։ 

-Միանշանակ։

-Մելինե Դալուզյանի հետ կապված․․․

-Վայ ամա՜ն Աստված․․․ ինչ եք ուզում ինձնից․․․ ձեր վարչապետն ասաց՝ ես նրա տերն եմ, պատին կծեփեմ, եթե որևիցե մեկը հակառակ բան ասի։ Գնացեք ձեր վարչապետից հարցրեք։

-Հիմա քննարկվում է՝ Մելինե Դալուզյանը որակավորումից զրկվել է, քանի որ դոպի՞նգ է ընդունել, թե՞․․․

-Իհարկե, դոպինգ․․․ իյա․․․ միանշանակ․․․  «Ստանազանոլ», որը կոչվում է տղամարդու հորմոն, (կանացի հորմոն պրոգեստերոնին հակազդող  և դոպինգ համարվող պրեպարատ է)։

Փաստորեն․․․

-Փաստորեն ես չգիտեմ, գնացեք ձեր վարչապետի հետ ձեր հարցերը լուծեք։ Ես կարող եմ ասել, որ փաստաթուղթ եմ ստացել Միզազգային օլիմպիական կոմիտեից, որ էդ աղջիկն օգտագործել է չթույլատրվող նյութ։ Սրանից հետո մեռել է, նա իմ համար էլ չկա՜,  ես չունեմ իր հետ կապ, ես չգիտեմ իրեն, ես չե՜մ ճանաչում․․․ ինքը փոխել է անուն-ազգանուն, ինքը փոխել է իր հայրենիքը, մայրենիքը, կնքամայրը, կնքահայրը․․․ ես չգիտե՜մ․․․

-Իսկ այն ժամանակ, երբ կին էր․․․

-Չգիտե՜մ, չգիտե՜մ, ես չեմ նայել․․․ոնց էդքան բանը չեք հասկանում․․․

-Բայց բժշկական կամիսիա չկա՞ր․․․

-Ես կամիսիա չունե՜մ, հետազոտելու իրավունք չունեմ էդ աղջնակին։

-Բայց կասկածներ չունեի՞ք։

-Ես կասկածում էի, որ նա մարդ չէ։ Էությամբ։ Մինչևէ էսօր էլ նա մարդ չէ՝ որպես կին ու աղջիկ։ Իսկ իր հետ շփվողներն ավելի վատ մարդիկ են, քան ինքը։

-Ինչո՞ւ մարդ չէ՝ Ամստերդամում նա հերոսաբար մարդ է փրկել՝ խանութ թալանելիս ու անգամ դանակահարվել․․․

-Ստից բաներ մի՛ խոսացեք, սուտ ա․․․ էդ աղջնակը 16-17 տարեկանից իր մարզիչին խայտառակել է։ Դուք ոչինչ չգիտեք ․․․ ախր․․ ախր ես ո՞ւր գնամ, ախր ես ոնց ապրեմ, որ ընդեղ հայ չկա, ախր ոնց ապրեմ, որ ընդեղ հայերեն չեն խոսում․․․  ինչ եք ուզում, ի՞նչ է Ձեր ուզածը էս պահին։ Աղաչու՜մ եմ, հանգիստ թողեք ինձ․․․ էդ աղջիկն ինձ համար մեռած է․․․

-Մեն ուզում էինք իմանալ՝ Հայաստանը զրկվե՞լ է իր պատճառով սպորտային միջոցառումներին մասնակցելուց։

-Ի՞նչ եք խոսում Դուք․․․ 6-7 տարի արդեն ( ինչպես տեղեկացանք համացանցից՝  2018-ի դրությամբ Հայաստանի  ծանրամարտի հավաքականը որակազրկրկված էր և միայն 12 մարզիկի վրա այն չէր տարածվում) ինքը չկա։ Իսկ զրկվել ենք իրա պատճառով ևս․․․ ոչ միայն իր պատճառով։  Ինքն էլ հետը՝ 19․ միանշանակ, դոպինգ են օգտագործել։ Բայց նա այստեղ չէ։ Որտե՞ղ է նա մարզվում, ոչ մի տեղ․․․Նա 6-7 տարի է չկա, նա տղան ու աղջիկը դեռ չի ջոկում․․․ բայց ես նոյեմբերյանցի տղա եմ, ապրում եմ Երևանում, ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն եմ և չեմ ուզենա, որ նրան երբևէ համեմատեն Սիմոն Մարտիրոսյանի հետ, Անդրանիկ Կարապետյանի, Գոռ Մինասյանի հետ, Ռուբեն Ալեքսանյանի հետ, Մկրտչյան Հակոբի․․․ Տղաներ, որոնք ամոթից գետինն են մտնում․․․ ի՜նչ եք ուզում․․․ հավասարեցրեք նրանց, խնդիր չկա․․․ բայց ես հայ ազգի զավակ եմ, իմ ազգի զավակը պետք է լինի ամենամաքուր աղջիկն ու տղան․․․

-Նրանք հայտնի սպորտսմեննե՞ր են, նրանց մասին ֆիլմեր կա՞ն։

-Ո՜չ, նրանց ո՞վ է բանի տեղ դնում․․․ որովհետև նրանք տղա են, աղջիկ են․․․ երկու անգամ ունեցել ենք 2 չեմպիոն Եվրոպայից, ոչ մեկը չի ընդունել, ոչ էլ նրանց բարևել են։ Էսօր Դուք խոսում եք մի անձի մասին․․․ բերանս բացել եք տալիս․․․ Մելինե Դալուզյանը մահ-ա-ցած է։ Նա Սիմոն չէ, նա Գոռ չէ, նա Անդրանիկ չէ․․․նա Հռիփսիմե չէ․․․Նազիկ․․․ ախր, տականքների հետևից եք գնում, գնացեք արեք։ Ի՜նչ եք ուզում մեզնից։

— Դե սեռափոխությունն իր անձնական գործն է․․․

-Ի՜նչ է նշանակում իր անձնական գործ ․․.Վայ ամա՜ն Աստված, ասե՞մ քեզ՝ ինչի է ինքը տականք (խորը հոգոց)․․․ ուզում եք՝ ես մեռնեմ, Դուք հանգիստ ապրե՞ք։ Ի՞նչ եք ուզում․․․։

-Լավ, ես անջատում եմ հեռախոսը, Դուք հանգստացեք, մի վրդովվեք։

-Չէ, չէ, Դուք հանգիստ ասեք։ Է՞լ  ինչ է պետք։ Ձեր վարչապետը, նա իմը չէ, ասում է՝ ես նրա թիկունքին կանգնած եմ։ Ես իրա թիկունքին կանգնած չեմ․․․ես չեմ ապրելու Հայաստանում դրա խաթեր։ Ես ամաչո՜ւմ եմ ․․․ ես հայ տղամարդ լինելով, ամաչում եմ Հայաստանում ապրել․․․ որովհետև նա․․․․ նա 12 տարեկանից փողոցներում․․․մենք ասել ենք՝ աղջիկ ջան, մի՛ արա, ասել է՝ աղջիկը դու ես։ Ի՞նչ ես ծիծաղում․․․

-Բայց պետք չէ այդքան սրտին մոտ ընդունել․․․

-Ո՞նց, ոնց ախր, անտարբերությունը ամենամեծ պոռնկությունն է․․․․ ամենամեծ․․․  Ինձ ոչ ոք չի կարող փոխել․․․ ընենց կփոխեմ՝ աշխարհը շուռ կգա իրենց ոտքերի տակից։ Ես կարող եմ, ես, ախր, հզոր ուժ եմ, Դուք խաբար չեք, ես էս երկրի ճիշտ տղեն եմ։ Ինչի ՞ ա ինքը էսօր ասում՝ պատին կծեփեմ․․․ հլը  փորձի, թող մի հատ փորձի ինձ պատին կպցնի։ Նա դեռ չգիտի՝ Ալավերդյան Փաշիկն ով է։ Խաբար չի։ Նրա ռիսկը ո՞րն է, նրան խելք ո՞վ է տվել էդքան։ Ես ստախոս մարդուն ոտնատակ կանեմ, կճմլեմ։ Ես Հայաստանի համար 110 մեդալ եմ բերել, որից 70-ը ոսկի։  Ես 70 անգամ ոտքի եմ կանգնեցրել «իմ թուրքերին», իմ սիրելի թշնամիներին․․․ Իսկ Դուք՝ Մելինե․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...