«Առողջապահության նախարարը ստում է և մարդկանց լարում բժիշկների դեմ».Գևորգ Գրիգորյան

Առողջապահության նախարարը ստում է և մարդկանց լարում բժիշկների դեմ:Էական դրական տեղաշարժ, էական փոփոխություն առողջապահության ոլորտում չկա, էական փոփոխությունն այն է, որ Առողջապահության նախարարի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 3 անգամ աճեց: Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում, այսօր ահազանգեց «Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ » կոալիցիայի խորհրդի անդամ, բժիշկ-ուրոոգ Գևորգ Գրիգորյանը:

Շիրակի մարզի հակատուբերկուլյոզային դիսպանսերը ևս փակվում է, ինչը մարզի հիվանդերի համար դժվարություն է ստեղծելու և նրանք ստիպված են լինելու բուժում ստանալու համար անընդհատ գնալ ու գալ: Շիրակի մարզից Աբովյան ո՞նց են հասնելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դա նախարարի վերադասի խնդիրն է, դա հասարակության խնդիրն է և դա իրավապահ մարմինների խնդիրն է, քանի որ դա վտանգում է մեր հասարակությունը: «Եթե երկրի առաջին դեմքը դրա մասին տեղյակ է՝ ուրեմն դա շատ վատ է, իսկ եթե տեղյակ չէ՝ հորդորում եմ որ տեղյակ լինի», – ասաց Գևորգ Գրիգորյանը, մեջբերելով նաև մի շարք այլ հանգամանքներ:

Ֆոտոլրագրող`Հայկ Կիսեբլյան

Մանրամասն`4news.am-ի տեսանյութում

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով