Առայժմ հայտնի չէ, թե մանկահասակ աղջիկը կոնկրետ ո՞ր բժշկական կենտրոնում է վարակվել ՄԻԱՎ վարակով. նախարար

Մանկահասակ աղջիկը, ում մոտ ՄԻԱՎ վարակ է հայտնաբերվել, բուժվել է երկրի տարբեր բժշկական կենտրոններում, և առայժմ հայտնի չէ, թե որտեղ է կոնկրետ վարակվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ այս պահին միայն հայտնի է, որ նրա ծնողների մոտ ՄԻԱՎ վարակ չեն հայտնաբերել: Այս կապակցությամբ քննություն է ընթանում, որը պետք է պարզի, թե աղջիկը որտեղ և ինչ հանգամանքներում է վարակվել: Նախարարի խոսքով՝ մինչ այդ բժիշկներն ամեն ինչ անում են, որ աղջկա կյանքին ոչ մի բան չսպառնա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժինը տուժած աղջկա տատիկից դիմում է ստացել այն մասին, որ ընթացիկ տարվա օգոստոսից հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում անչափահաս աղջիկը պարբերաբար ջերմել է: Նա տեղափոխվել «Արաբկիր» ԲԿ, որտեղ նրա մոտ ՄԻԱՎ է ախորոշվել: Մինչև այդ պահը ո՛չ երեխայի, ո՛չ նրա ծնողների մոտ ՄԻԱՎ առկա չէր:

Հայաստանի Քննչական կոմիտեն քննություն է կատարում՝ պարզելու մանկահասակ երեխայի՝ ՄԻԱՎ վարակով վարակվելու դեպքի հանգամանքները: Հարուցվել է քրեական գործ 123-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նշանակված են մի շարք դատաբժշկական փորձաքննություններ:

med.news.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով