Աշխատանք՝ նախագահականում․ աշխատավարձը՝ 47.951 դրամ

Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Համապատասխան օրենսդրական ակտերի իրավական փորձաքննության, վերլուծությունների իրականացում և միջազգային փորձի ուսումնասիրում:

Հիմնական պարտականությունները՝

Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ու Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեության իրավական ապահովման նպատակով` ուսումնասիրում է միջազգային փորձը, ռուսերեն և անգլերեն լեզուներով` իրավական ակտերի և այլ նյութերի վերաբերյալ նախապատրաստում է վերլուծական տեղեկանքներ:

Իրականացնում է իրավական փորձաքննություն և վերլուծություններ՝ խորհրդարանական պետությունների կոնկրետ օրենսդրական ակտերի վերաբերյալ:

Նշված աշխատանքն իրականացնելու համար պահանջվում է՝

– իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
– Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների, Հանրապետության նախագահի 2018 թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
– համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
– ռուսերեն և անգլերեն լեզուների /գրավոր և բանավոր/ գերազանց իմացություն:

Փորձագետը համապատասխան աշխատանքների իրականացման համար ներգրավվում է մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը, 0.5 դրույքաչափով:

• Աշխատավարձի չափը՝ 47.951 ՀՀ դրամ:
• Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 010-71-00-83

• Դիմորդներն էլեկտրոնային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում կարող են լրացնել հետևյալ դիմումը (ձևը կցվում է), թվայնացնել այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկել [email protected] հասցեով, իսկ թղթային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում տեղակայված անցակետում փակվող արկղի մեջ զետեղել հետևյալ փաստաթղթերը՝

• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայաց-վող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում համապատասխան մարմնից/ներից ներկայացված տեղեկանքների) պատճենները,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
• Դիմորդների ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով:

• Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:

Մանրամասները՝ այստեղ

Շատ նուրբ տեքստով ԱՀԿ-ն ասում է , որ այն երկրները , որոնք ընդունել են Լանզարոտի կոնվենցիան , առանց ծնողի համաձայնության կարող են երեխային պատվաստել

18.09.2020

Վայ, Նիկոլ, Նիկոլ, էս ինչով ես զբաղված, էս ուր հասար, մինչ դու հավի խորովածով ու «Յաշիկի» մանկական հիվանդությամբդ ես տառապում.Մարգարիտ Եսայան

16.09.2020

«Ողջ աշխարհը ցնցված է։ Լուկաշենկոն ծնկաչոք շնորհակալ է։ Նիկոլը նրան մտցրեց Եվրոպա». Արփինե Հովհաննիսյան

16.09.2020

Ոստիկանները թույլ չտվեցին հանրահավաքի մասնակիցներին այրել ԼԳԲՏ-ի դրոշը, նրանք պատռեցին այն.Tert.am

19.09.2020

Մարդ երկու տարի է վարչապետ է աշխատում ու նոր է պարզում, որ Ադրբեջանը սխալ էր,իսկ մենք` ճիշտ.Էդուարդ Շարմազանով

16.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով