«Այսօր խաղաքարտին դրված է մեր ապագան».Միշա Գալուստյան

Նոյեմբերի 9-ին Էրեբունի Պլազա Բիզնես կենտրոնի «Ուրարտու» սրահում տեղի ունեցավ Ռեֆորմիստների կուսակցության կողմից կազմակերպված «Ընդդիմության անելիքները -հանդիպում կողմնակիցների հետ» խորագրով հանդիպում-քննարկումը: Ներկա էին ընդդիմադիր տարբեր կառույցների ներկայացուցիչներ։ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը իր ելույթում նշեց, որ եկել է համախմբվելու ժամանակը։ Կուսակցությունը մնում է հավատարիմ իր քաղաքական օրակարգին, այսինքն իշխանության համար պայքարը տարվելու է բացառապես օրենքի շրջանակներում, առանց երկիրը ցնցումների տանելու։
Ներկա պահը շատ պատմական է ազգային արժեքների վրա ձևավորված ընդդիմադիր բևեռ ստեղծելու համար։ Քաղաքական դաշտում առկա են տարբեր ընդդիմադիր կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ։ Չնայած իրենց ընդդիմադիր դիրքորոշմանը, նրանք պայքարում են տարբեր ուղղություններով։ Անհրաժեշտ է, որպեսզի բոլորը նայեն մի ուղղությամբ, գործեն հստակ, միասնական, քանի որ հակառակ դեպքում, առանձին առանձին հանդես գալով, ոչ ոք հաջողություն չի արձանագրելու։

Այսօր խաղաքարտին դրված է մեր ապագան, մեր պետականության գոյության հարցը, և այլևս մենք չենք կարող մնալ լուռ դիտորդի դերում։

Կրկին անգամ կոչ եմ անում երկրի ապագայով մտահոգ մարդկանց համախմբվել ռեֆորմիստների կուսակցության շուրջը։ Մեր դռները բաց են բոլորի համար, պատրաստ ենք լսել բոլորի առաջարկությունները, տեսակետները։ Մենք միասին պետք է կառուցենք մեր ապագան, հզորացնենք մեր երկիրը։

Միշա Գալուստյանի ֆեյսբուքյան էջից

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով