«Ամեն ինչ էլ հիշվում է ՝Նիկոլ ջան, եւ կեղծ կարգախոսները, որոնցով վերցրեցիր իշխանությունը».Մարգարիտ Եսայան

 

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սակավամտություն եւ բացամտություն կառավարական մակարդակի

ՀՀ կառավարության նիստը երեկ ավելի քան նիկոլական էր, նախ, պարզվեց աղքատությունը ամենեւին էլ մարդկանց գլուխներում չէ, այլ՝ վերջապես հասկացել են, որ, մարդկանց պարտավոր են աշխատանք տալ, հետո՝ բարոյախրատական լոզունգներ։ Հետո, նույն այդ նիստում Նիկոլ վարչապետը տվեց նախկին Նիկոլի ինքնագնահատականը, մեկ նախադասության մեջ մերժելով, ժխտելով պատգամավոր եւ լրագրող Նիկոլին, ով իր ամբողջ գործունեությունը նախկինում կառուցել էր «կեղծ կարգախոսներ»-ի վրա,շարունակ «վախեր ներշնչելով», «օգտվելով մարդկանց տեղեկացվածության պակասից», /չակերտներում արված բոլոր ձեւակերպումները Նիկոլինն են/, եւ՝ գագաթնակետը՝ այսօր նա այլոց է մեղադրում «սակավամտություն եւ բացամտության»  մեջ , վստահաբար, մտքում քմծիծաղելով բոլորի, այո՝ բոլորի վրա, քանի որ բացամտորեն կարծում է, թե ոչ ոք չի հիշվում եւ ոչինչ չի հիշվում։

Ամեն ինչ էլ հիշվում է ՝Նիկոլ ջան, եւ կեղծ կարգախոսները, որոնցով վերցրեցիր իշխանությունը, եւ բացամիտ ելույթներդ, որոնցով զոմբիացնում էիր մարդկանց մի շերտի, եւ սակավամտությունը, երբ առավոտից-իրիկուն ԱԺ ամբիոնից նույն ելույթդ ձայնային նույն ելեւէջներով ականջ էր ծակում։Հա, ասում ես, թե դու էս ամենից չես վախենում, իրոք, վախենալու կարիք չկա, քո դեմ քո զենքով չեն պայքարում, քո դեմ պայքաարողների զենքերն ավելի քան ազնիվ են եւ դիպուկ։ Քանզի, նրանք, ովքեր այսօր քննադատում են քո աշխատանքը, քննադատում են փաստարկված, կոնկրետ, առանց պոպուլիզմի եւ խաբեության, քեզ այսօր քննադատողները շատ ավելի ազնիվ են իրենց մղումներում, տասնապատիկ ազնիվ, քան դու էիր ընդդիմադիր եղածդ տարիներին եւ, այո, ճիշտ ես, ուրիշ բաներից մի վախեցիր, բայց՝ այդ ազնվությունից վախեցիր, ազնվությունը եւ սերը ամենահզոր մահացու զենքերն են, որ երբեւէ ստեղծել է մարդը․․․․․

«Գրիգորի Խաչատուրովը մեր զինվորների ու սպաների հետ սահմանա պահում իսկ երկրի վայղեկավարը չկա».Վահան Բաբայան

13.07.2020

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

Քիչ առաջ ադրբեջանցի ընդդիմադիր հայտնի լրագրող-բլոգերներից մեկը գրել էր, թե սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը.«Ռազմինֆո»

14.07.2020

Ով չգիտի, ասեմ` Կյանքի Խոսքը, հիսունականները և մնացած աղանդները հենց էս սատանիստական «կրոնի» ճյուղերն են

10.07.2020

«Սերժ Սարգսյանի երեկվա ելույթից հետո մարդ է վատացել».Վահան Բաբայան

11.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով