Ալեն Սիմոնյանի աները նշանակվել է Կենտրոնի թաղապետի պաշտոնակատար

live24.am-ը գրում է

Հոկտեմբերի 24-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Այս օրերին քաղաքապետ Հայկ Մարությանը գտնվում է արձակուրդում և Մնացականյանի հրաժարականի դիմումը ստորագրել է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ նոյեմբերի 1-ի ամսաթվով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արդեն հայտնել ենք, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար  է նշանակվել Ձոնիկ Մարգարյանը, որը նախկինում վարչական շրջանի ղեկավարի տեղակալն էր։

Նշենք, որ Ձոնիկ Մարգարյանը Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի հայրն է։

Ձոնիկ Մարգարյանը 2009թ. առ այսօր «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2011թ. առ այսօր Երևանի տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի համայնքային ծառայողների վերապատարաստման դասախոս է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով