«Հուսամ, որ իշխանական քարոզիչները նույնպես կզսպեն իրենց գայթակղությունը սեփական կառավարմանը վերագրել նման նշանակության միջոցառումը».Արմեն Աշոտյան

Այսօր Հայաստանում բացվեց տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, որի երեկվա նախերգանք-համերգը իրոք փառահեղ էր:

Զերծ կմնամ շահարկելուց թե երբ և ինչպես է կայացվել նման գրանդիոզ միջոցառումը Երևանում անցկացնելու որոշումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիկոլ Փաշինյանն իր երեկվա խոսքում ընդգծեց, որ “Համաժողովը Երևանում անցկացնելու՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի որոշումն անհերքելիորեն հաստատում է Հայաստանի՝ որպես համաշխարհային տեխնոլոգիական հանգույցի, կարգավիճակը”, իսկ տվյալ որոշումը կայացվել է դեռևս 2016 թվականին:

Հուսամ, որ իշխանական քարոզիչները նույնպես կզսպեն իրենց գայթակղությունը սեփական կառավարմանը վերագրել նման նշանակության միջոցառումը, քանզի այս նախաձեռնության հետևում իրականում ոլորտի նվիրյալներն են, մարդիկ, որոնք տարիներ շարունակ դարձնում են Հայաստանը IT համաշխարհային նշանակության կենտրոն՝ դպրոցից մինչև տնտեսություն, անվտանգությունից մինչև առողջապահություն:

Եվ յուրաքանչյուր կառավարության սրբազան պարտքն է աջակցել նման մարդկանց, ինչն արվել է թե նախկինում, և տեսնում եմ, որ շարունակվում է նաև այսօր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իշխանությունները կգան ու կգնան: Ուստի ցանկանում են հենց այդ մարդկանց և կոնգրեսի ամբողջ կազմկոմիտեին խորին շնորհակալություն հայտնել իրենց նվիրումի համար:

Հայաստանը հենց դուք եք, ձեր նման մարդիկ:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով