Daily Archives: 30.10.2019

«Շնորհակալություն բոլոր 405 ներկայացուցիչներին, ովքեր կողմ են քվեարկել 296 բանաձեւին».Արփինե Հովհաննիսյան

  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը։ Շնորհակալություն բոլոր 405 ներկայացուցիչներին, ովքեր կողմ են քվեարկել 296 բանաձեւին։ Շնորհակալություն խոսնակ Նենսի Փելոսիին աջակցության համար։ Ցնցող ոճրագործության վերաբերյալ ճշմարտությունը մերժվել է շատ երկար ժամանակ, բայց հիմա ճշմարտության ժամանակն է։ Շնորհակալություն Ամերիկայի հայ ազգային կոմիտեին, Ամերիկայի հայկական համագումարին եւ այլ աջակիցներին շարունակական ջանքերի եւ տպավորիչ… Կարդալ ավելին »

«Հուսամ, որ հասկանում էք `104 տարի անց մենք դարձանք զենք ԱՄՆ-ի ձեռքում».Նունե Ներսիսյան

  ԱՄՆ-ՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՍԹԱՓ ԼԻՆԵՆՔ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ Ով մոլորված հայ ժողովուրդ, ցնծում եք դուք ու ինչի՞ համար՝ ինքներդ էլ չգիտեք: Ամբողջ համացանցը ողողված է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկության նյութերով, որն ընդունել է ԱՄՆ-ի կոնգրեսը: Հիշեցնեմ, որ սույն թվականի հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը… Կարդալ ավելին »

Մենք հայրենիք չունե´նք տալու, մենք հաղթե´լ ենք Արցախյան պայքարում, հաղթել ենք ազգովի´, մենք տե´ր ենք լինելու մեր ազգի հաղթանակին, մենք էլ ա´յդ կետից ենք սկսելու

Հայտնի հետախույզ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը գրում է  «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Արցախի հարցի շուրջ՝ զրոյից սկսելու վերաբերյալ, ոչ այլ ինչ են քան վերադարձ այն շրջանին, երբ Արցախը Ադրբեջանի կազմում էր: Ի՞նչ է նշանակում սկսել զրոյից. ուրեմն մեր ազգի 30 տարիների պայքարը, զրկանքները, մաքառումները և փառապանծ հաղթանակը, տղերքի թափված արյունը այլևս զրոյացնելու փու՞լն է:… Կարդալ ավելին »

Ավելի քան 55 մլն դոլար՝ Փաշինյանին նոր ինքնաթիռ գնելու համար․politik.am

politik.am-ը գրում  է Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այլևս չի բավարարում նախկին իշխանությունների շքեղ ժառանգությունը ։ ՀՀ վարչապետի աշխատակազմը քննարկում է վարչապետին սպասարկելու համար նոր ինքնաթիռի գնման տարբերակը: Այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հարցին, որը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի` մասնավոր ինքնաթիռով ԱՄՆ… Կարդալ ավելին »

Փաշինյանի խոստացած 10 մլն ծառը մնաց «պեչենու ծառից կախված». «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2020 թվականի 10-րդ ամսվա 10-րդ օրը 10 միլիոն հատ ծառ տնկելու ծրագրի մասին: Մինչ բնապահպանները ակտիվ քննարկում են այս գաղափարի հնարավորությունները, ռիսկերն ու դրական եւ բացասական կողմերը, երեկ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հօդս… Կարդալ ավելին »

Մանկահասակ երեխայի մոտ ՁԻԱՀ է հայտնաբերվել. Նա վարակվել է հիվանդանոցո՞ւմ

armdaily.am-ի տեղեկություններով՝ վերջերս սարսափելի դեպք է գրանցվել Երեւանում։ Մանկահասակ երեխայի մոտ ՁԻԱՀ հիվանդություն է հայտնաբերվել, ընդ որում՝ նրա ծնողները լրիվ առողջ են, այսինքն կասկածներ կան, որ այդ հիվանդությամբ երեխան վարակվել է։ Կասկածներ կան, որ երեխան ՁԻԱՀ է վարակվել հիվանդանոցներում, որտեղ բուժում է ստացել։ Սակայն այժմ խնդիրն այն է, թե ինչպես պետք է գտնեն, ապացուցեն, թե… Կարդալ ավելին »

ԱՄՆ դեսպանությունում իրավիճակ է փոխվել.«Իրավունք»

«Իրավունք»-ը գրում  է. Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածքում անգամ ճանճը տզզալու իրավունք չունի` առանց թույլտվության: Տեսախցիկների, շուրջօրյա պահակային հերթապահության ներքո` ԱՄՆ դեսպանության տարածքը վերահսկվում է որպես անառիկ բերդ: Իսկ կարգ ու կանոնն այնտեղ ամենակարեւորն է, անգամ կանաչապատ տարածքում խոտն աճելու իր թույլատրելի սանտիմետրն ունի: Սակայն, այս ամենով  հանդերձ «Իրավունք»-ի աչքից չի վրիպել այն, որ արդեն ամսից ավել է, ինչ ԱՄՆ դեսպանության պատին փակցված լուսանկարների շարքում պատռված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը` ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Սա միտումնավո՞ր քայլ է, թե՞ երեւանյան քամիների ու անձրեւների հետեւանք, հարցի ընդամենը մի կողմն է: Բայց, առավել ուշագրավ է, որ դեսպանությունը չի շտապում այն փոխել կամ պատռվածը գոնե «սկոչել»: Թե ինչո՞վ է սա պայմանավորված, փորձեցինք պարզել դեսպանությունից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան: Ի դեպ, հատկանշական է նաեւ այն, որ ԱՄՆ դեսպանության լուսանկարների պատի վրա չկա գեթ մեկ նկար այսօրվա հայաստանյան իշխանությունների հետ: Ըստ էության, տպավորություն է, որ ԱՄՆ դեսպանությունը նախընտրում է պատռված լուսանկարները` նախկինների, քան թե նոր լուսանկար փակցնել, այսպես ասած, «նոր Հայաստանի» իշխանավորների հետ: