Daily Archives: 29.10.2019

Դասալիքը դասալիքին հեռվից է տեսնում. 7or.am

7or.am-ը գրում է. «Դա պետք է անպայման տեղի ունենար, քանզի հեղափոխությունները կատարվում են լուսավոր կարգախոսների ներքո, սակայն դրանց շարժիչ ուժը լինում է ատելությունը։ Ատելությունը ջրի երես է հանում կեղտը։ Մեզ մոտ բացառություն չեղավ։ Մեկը, ով փաստաթղթերի կեղծման միջոցով բանակից փորձել է խուսափել, բայց դատվել է՝ կաշին փրկելու համար ցուցմունք տալով սեփական մոր դեմ, հիմա դարձել… Կարդալ ավելին »

Բուլղարիայի փոխվարչապետ, ԱԳ նախարարի Երևան այցի շրջանակում ստորագրվել է երկու փաստաթուղթ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը hոկտեմբերի 28-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևային և նրա գլխավորած պատվիրակությանը: ԱԳ նախարարների հանդիպմանը հետևել է փաստաթղթերի ստորագրման հանդիսավոր արարողություն: Ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» համաձայնագիրն ու «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության… Կարդալ ավելին »

Նաիրի Հունանյանի գործընկերներն ինքնաբացահայտվում են.Անդրանիկ Թևանյան

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրում է. -Նախկինում Վազգեն Սարգսյանի «թիմակիցներն» էին շահարկում «Հոկտեմբերի 27»–ը և ձգտում իշխանության, հիմա՝ նորաթուխ հեղափոխականները։ Երկուսի ընդհանրությունն այն է, որ գործել ու գործում են Հայաստանի ու Արցախի դեմ։ Երկուսն էլ սպասարկում են թուրք–ադրբեջանական դուետի շահերը։ Երկուսն էլ ոչ վաղ անցյալում արտահաստիքային հաճախորդներ էին։ Եվ երկուսն էլ հիմա դարձել… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյան ես ձեր փոխարեն Սաֆարյանին բռնել կտաի,քանի,որ նա իր արջի ծառայությամբ վարկաբեկում է երկրի ուժային կառույցները

Հարգելի ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia,հարգելի ԱԱԾ տնորեն (ԺՊ )Է.Մարտիրոսյան։ Այսօր առավոտյան մամուլում տարածվեց մի նյութ ,որտեղ քաղաքագետ՝Styopa Safaryan-ը բացահայտել է իր թանկարժեք Այֆոնի գողությունը,մանրամասն ներկայացնելով,թե ոնց է ինքը խանութից վերադառնալով (ձեռքերը լի տոպրակներով)հասցրել միացնել գողացված հեռախոսի էկրանի լույսը և ֆիկսել ընկերոջս՝Նարեկ Մութաֆյանի դեմքը։ Հարգելիներս եթե դուք չպատժեք այս բանսարկուին և ստիպեք,որ… Կարդալ ավելին »

Պարտքերը մարելու ժամանակը.Անդրանիկ Թևանյան

Սահմանադրական կարգը տապալվել է 1996–ի նախագահական ընտրությունների ժամանակ։ Դա հաստատել են ինչպես այդ ժամանակվա իշխանությունների կարկառուն ներկայացուցիչներ Վանո Սիրադեղյանը և Կարապետ Ռուբինյանը, այնպես էլ միջազգային կառույցներն իրենց զեկույցներում (մասնավորապես՝ ԱՄՆ պետական դեպարտամենտը)։ Սահմանադրական կարգի տապալումը վաղեմության ժամկետ չունի և այդ գործը վաղ թե ուշ քննության առարկա է դառնալու։ Ի դեպ, պաշտպանյալը Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման… Կարդալ ավելին »

«Գնթունիքի» սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել, իսկ «Մուլտի գրուպի» տնօրենը կմնա ազատության մեջ

«Հրապարակ»-ը  գրում  է. Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի համայնքապետ Կարեն Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել։ Մենք տեղեկացանք, որ Եղիազարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 315․2-րդ հոդվածով նախատեսված՝ հանրության համար վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար, տվյալ դեպքում ՝ Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված… Կարդալ ավելին »

Արամ Սարգսյանն ու Անահիտ Բախշյանը բոյկոտել են Ստյոպա Սաֆարյանի կազմակերպած քննարկումը.«Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. – «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ու քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը չեն մասնակցելու Ստյոպա Սաֆարյանի կազմակերպած քննարկմանը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ։ Այս մասին մեզ ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ ասելով, որ հարգում է վերջիններիս այս որոշումը, քանի որ դա արժանապատիվ որոշում է։ Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը արգելել էր միջոցառումը լուսաբանել մի քանի լրատվամիջոցների՝… Կարդալ ավելին »

«Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված. ահազանգ՝ ԱԻՆ-ում․ ուղիղ

Հոկտեմբերի 29-ին, ժամը 11:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, փրկարարական ուժերի… Կարդալ ավելին »

Ինձ կկալանավորեն. Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր   Գևորգ Պետրոսյանը    ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԻՆՁ ԿԿԱԼԱՆԱՎՈՐԵՆ Սենց որ գնա, շուտով ինձ էլ կկալանավորեն… Ու գիտե՞ք ինչի համար. տանը դաշնամուր լավ չնվագելու և երգելու համար… Մնաց հոդվածը գտնեն)))… Չնայած հիմա մոդա ա՝ սկզբից կալանավորում են, հետո նոր հոդվածն են գտնում…»

Եկե´ք պայքարենք ամեն հնարավոր ձևերով, չէ որ մենք ուժեղ ենք միասին

Երբ գտնվում ես կալանքի տակ, քեզնից անկախ, միգուցե անելու բան չունենալու պատճառով, սկսում ես խորհել հարցերի շուրջ, որոնց մասին երբեք չես մտածել։ Ինչու ենք մենք՝ հայերս, պատմականորեն ձգտում ինքնաոչնչացման։ Ինչու ենք մենք գրեթե ողջ պատմության ընթացքում վերացնում մեր հերոսներին։ Եվ ամենևին կարևոր չէ, որ այդ ոչնչացման թելադրողները կամ պատվիրատուները լինում են դրսից, միևնույն է ոճրագործները… Կարդալ ավելին »