Daily Archives: 24.10.2019

Միասին մենք ուժ ենք, հենապատ, որի վրա հենվելու են պապերից մեզ ժառանգություն հասած ազգային արժեքները

Միշա Գալուստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այսօր Livenews ին տված հարցազրույցում ռեֆորմիստների կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանը հնչեցրեց թեզ, որը արդիական է ներկա հայաստանյան իրավիճակում։ Նա կոչ արեց երկրի ապագայի համար մտահոգ բոլոր անձանց, համախմբվել ռեֆորմիստների կուսակցության շուրջը։ Ինչու է այս թեզը այսքան արդիական։ Ներկա պահին քաղաքական դաշտում առկա են մեծ ու մանր խաղացողներ, հիմնականում… Read More »

Փաշինյանի ջղաձգումները ցույց տվեցին, որ Հանրապետականը ճիշտ ուղղությամբ է շարժվում

Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը, իսկ իրականում՝ չեմ բացառում, որ հենց ինքը, փորձել է պատասխանել իմ կողմից հնչեցրած մտքին, թե նա կերազեր հասնել մինչհեղափոխական կառավարության 10.7 տնտեսական ակտիվության ցուցանիշին, մեղադրելով ՀՀԿ-ին Կարեն Կարապետյանին վարչապետ չառաջադրելու մեջ: •Նախ, առնվազն զավեշտալի են հոդվածագրի, իսկ միգուցե Նիկոլի «կոկորդիլոսի արցունքները» Կարապետյանին վարչապետ չառաջադրելու վերաբերյալ: Փաշինյանը չի հերքում, որ մինչև իր… Read More »

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատման դիմում է գրել

Երևանի Կենտրոն համայնքի թաղապետ Վիկտոր Մնացականյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուք սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում արված գրառմամբ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Կենտրոնի սիրելի՛ բնակիչներ: Լրացավ մեկ տարին, ինչ ես զբաղեցնում եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Այս գործառույթը ստանձնել եմ իմ ընկեր Հայկ Մարությանի առաջարկով, իսկ նպատակը՝ միասնական, թիմային աշխատանքով… Read More »

Ովքեր են մնացել կալանքից դուրս.Անդրանիկ Թևանյան

Եթե դու քաղաքականությամբ ես զբաղվում կամ ընդամենը նորմալ մարդ ես և դեռ կալանավորված չես, ապա կան հետևյալ տարբերակները՝ 1․ դու «պլանի» տակ ես, բայց դեռ ձեռքները քեզ չի հասել, ասել է թե՝ կհասցնես կալանավորվել, 2․ դու իրականում քաղաքականությամբ չես զբաղվում, 3․ դու զբաղվում ես քաղաքականությամբ, բայց կալանավորողների կողմից ես, ինչը, սակայն, երաշխիք չի տալիս, որ… Read More »

Հոկտեմբերի 23-ին թավշյա քաղաքական ուժի իշխանության մոնոլիտը ճաք տվեց

Հոկտեմբերի 23-ին ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ չի ընդունվել «Լուսավոր Հայաստան»  խմբակցության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՛՛ և կից օրինագծերի փաթեթը: Այս փոփոխությունների փաթեթը դեռ սեպտեմբերին մեծ աղմուկ էր առաջացրել, քանի որ այն ունի նախապատմություն, որին ես արդեն անդրադարձել եմ իմ վերլուծականներից մեկում: Այս փոփոխությունների նախագիծը ներկայացվել էր ԼՀԿ կողմից դեռ… Read More »

«Ցավոք, առայժմ հավատում եմ միայն Արսեն Բաբայանին».Թևան Պողոսյան

Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան  էջում գրել է. Անցած երեք օրերի զգացմունքներս խեղդում են: Ինձ բռնացնում եմ մտքի վրա, որ մի բան պետք է ասեմ, բայց թե ինչ … Հիշեցի, որ 2015-ի սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ-ում մի էլույթ էի ունեցել: Կայքերից մեկում գտա տեքստը, որ տեղադրեմ ամբողջությամբ: Թեման սահմանադրական փոփոխությունների մասին էր, բայց այնպես է, որ եթե… Read More »

«ԿԳ նախարարի միջնորդությամբ 20 մլն. դրամ է հատկացվել, որպեսզի ֆիլմ նկարահանվի սեռափոխության վերաբերյալ».Տիգրան Վարդանյան

  ԿԳ նախարարի միջնորդությամբ 20 մլն. դրամ է հատկացվել, որպեսզի ֆիլմ նկարահանվի սեռափոխության վերաբերյալ: Մասնավորապես՝ ծանրամարտի չեմպիոն կին Մելինե Դալուզյանի մասին է, ով այլևս «կին» չէ, այլ «տղամարդ»՝ Մել Դալուզյան: Այս կապակցությամբ հարգելի ՀՀ քաղաքացիներ դիմում եմ ձեզ: Այն, որ մեր իշխանությունից՝ ՀՀԿ-ից, դժգոհ եք՝ դա լրիվ ձեր իրավունքն է և ես հարգում եմ ձեր… Read More »

Հավանաբար՝ մի քանի հազար դրամ թոշակ ստացող հպարտ քաղաքա­ցին իրեն ճիշտ չի հասկանա․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Մի կողմ թողնենք այն, որ վարչապետը գաղտնի բարձրացրել է մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, նույնիսկ, եթե դա արել է շրջանցելով օրենքը: Դրան, անշուշտ, որոշակի բացատրություն տրվեց, կարևոր չէ այն համոզի՞չ էր, թե՞ ոչ: Իսկ ի՞նչ ասեն այն բազմահազար պետական աշխատողները, որոնց աշխատավարձերը չեն բարձրացել կամ բարձրացել են հազիվ մի քա­նի… Read More »

Մաշտոցի ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերել են ավտոմեքենայի վրա կրակողին

shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը Հալաբյան փողոցի 34 շենքի բակում կայանված ավտոմեքենայի ուղղությամբ կրակոց է արձակել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ ովքեր պարզել են, որ նշված… Read More »

«Իմ քայլական» Սոնա Ղազարյանը՝ ամուսնու բարեկամին ԱԺ-ում գործի տեղավորելու մասին. .aravot.am

Մամուլում հրապարակումներ եղան, որ այս իշխանությունները նախկինների պրակտիկան շարունակում են եւ իրենց բարեկամներին բերում, գործի են տեղավորում, պաշտոններ տալիս: Ամուսնու բարեկամին ԱԺ-ում «գործի է տեղավորել» նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը: «Առավոտի» հետ զրույցում այս առնչությամբ Սոնա Ղազարյանն ասաց, թե ինչու եւ ինչպես է ԱԺ-ում աշխատանք ստացել իր օգնականը, որն իսկապես բարեկամ է. «Այդտեղ… Read More »