Daily Archives: 23.10.2019

Առաջին անգամ Հայաստանում կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Առաջին անգամ Հայաստանում՝ Արաբկիր ԲԿ-ում, Բելառուսիայից ժամանած բժիշկների հետ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից: Վիրահատությանը մասնակցել է ԵՊԲՀ պրոֆեսոր Արտավազդ Բագրատիչը: Վիրահատությունն ամբողջովին իրականացվել է Արաբկիր բժշկական կենտրոնի միջոցներով»։

Բռնության կասկածանքով երեխաներին վերցրել են ծնողների ձեռքից

Սեպտեմբերի 21-ին Ախալցխայում դեպք է պատահել, որի շուրջ չեն դադարում խոսակցությունները մինչ օրս։ Խոսքը այն մասին է, որ այդ օրը Սաթենիկ Գասպարյանի եւ իր ամուսնու՝  Ալեքսի Բերիձեի ձեռքից խլել են անչափահաս երեխաներին։ Երկու երեխաներն էլ անչափահաս են։ Տղան 5 տարեկան է իսկ աղջիկը 4 տարեկան։ Սաթենիկի խոսքերով դա լրիվ սարքովի գործ է եւ այն մեղադրանքները,… Կարդալ ավելին »

Գագիկ Հարությունյանը՝ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երկար տարիներ Սահմանադրական դատարանի, ապա նաեւ մի կարճ շրջան Բարձրագույն դատական խորհրդի նախագահ աշխատած ու դատարանները շրջափակելու ակցիայից հետո հրաժարական տված Գագիկ Հարությունյանը կարծում է, որ ցանկացած սահմանադրական խնդիր ունի նաեւ քաղաքական ենթատեքստ կամ քաղաքական բաղադրիչ։ Նա սա ասում է՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջը ծավալվող վերջին իրադարձություններին։ Իսկ անձամբ ՍԴ նախագահ Հրայր… Կարդալ ավելին »

Հարկ վճարող երգիչների ցանկն ավելացել է․ ովքե՞ր են նրանք

  Հարկային վարչարարության և առանձին երգիչ-երգչուհիների իրավագիտակցության բարձր մակարդակի, ինչպես նաև համատեղ քննարկումների արդյունքում ի թիվս սույն թվականի ապրիլ ամսին հայտարարագրեր (հարկային հաշվարկներ) ներկայացրած երգիչների` իրենց եկամուտները հայտարարագրել են նաև Իվետա Մուկուչյանը, Արսեն Սաֆարյանը,  Սիլվա Հակոբյանը, Ալբերտ Սիմոնյանը (Թաթան), Արման Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Միաժամանակ, հարկային… Կարդալ ավելին »

Սոցապ նախարարը գիշերօթիկը չի տարբերում հոսթելից. Գևորգ Պետրոսյան

Սոցապ նախարարը գիշերօթիկը չի տարբերում հոսթելից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր  Գևորգ Պետրոսյանը Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին գիշերօթիկ դպրոցների լուծարման՝ ցավոտ հարցը հնչեցնելս ցավոտ է տարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը՝ հեգնելով, թե ես, որպես նախկին նախարար, չգիտեմ, որ գիշերօթիկներում երեխաներին չեն կրթում: Չեմ զարմանում,… Կարդալ ավելին »

4 անգամ՝ պարգևավճար, ամսական 240 լիտր բենզինի կտրոն, ծառայողական մեքենա՝ ընտրվելուց ի վեր ՍԴ որևէ նիստի չմասնակցած Վահե Գրիգորյանին.168.am

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, որն Ազգային ժողովում 2019 թվականի հունիսի 20-ին ՍԴ դատավոր ընտրվելու օրը հայտարարեց, որ Սահմանադրական դատարան է մտնում՝ որպես այդ դատարանի նախագահ, պաշտոնը ստանձնելուց մինչև հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածը չի մասնակցել որևէ նիստի և որևէ գործով չի հանդիսացել զեկուցող դատավոր։ Վահե Գրիգորյանն իր բացակայությունների հարգելիության վերաբերյալ նաև չի ներկայացրել որևէ տեղեկատվություն։ Այս… Կարդալ ավելին »

Նոր թանկացումներ՝ 2020 թվականի հունվարի 1-ից.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. Էկոնոմիկայի նախարարության Եվրասիական տնտեսական միության եւ արտաքին առեւտրի վարչությունն այս օրերին պատրաստում է սոցիալական հոլովակներ, տեղեկանքներ եւ ապրանքների ցանկ է կազմում, որոնց մաքսատուրքերը Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության արդյունքում բարձրանալու են եւ առաջիկայում կհրապարակվեն։ Շուրջ 300 ապրանքատեսակներ, այդ թվում՝ սպառողական զամբյուղում ներառված մի շարք ապրանքներ՝ բուսայուղ, սառեցված միս, մսամթերք։ «Սպառողական զամբյուղում ներգրավված ապրանքների մասով… Կարդալ ավելին »

«Պարոն Փաշինյան երևի մոռացել եք».Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը գրում է. «Պարոն Փաշինյան երևի մոռացել եք,որ ժամանակին սուր քննադատության էիք ենթարկում նախկին կառավարությանը պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման հետ կապված:Բա էդ ի՞նչը փոխվեց,Հայաստանը տնտեսապես զարգացավ,թե՞ ժողովուրդը սկսեց լավ ապրել,ներդրումների հերթը գուցե ձեզ ստիպեց գնալ նման քայլի :Դուք հակասում եք արդեն ձեր սկզբունքներին և ձեր այն ժամանակվա հարցը հիմա ես… Կարդալ ավելին »